Անգամ կանաչի վաճառողներից են պահանջում 160 հազարանոց ՀԴՄ սարք

Հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներն արդեն պարտադիր են բոլոր համապատասխան տնտեսվարողների համար: Տնտեսվարողները դժգոհում են ՀԴՄ սարքի բարձր արժեքից: Մեկ նոր սերդնի ՀԴՄ-ի սարքն արժե 160 հազար դրամ: Նշենք, որ հին ՀԴՄ սարքերի արժեքը 60 հազար դրամ էր: Գնային տարբերությունը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կապում է սուբսիդավորման հետ.«Նախկինում ՀԴՄ-ներ ներմուծող ՊՈԱԿ-ը բյուջեից սուբսիդավորվել է, և զեղչով վաճառել դրանք, իսկ հիմա սուբսիդիա չի լինի»: Տնտեսվարողները Armdaily.am-ի զրույցում նշեցին, որ ՀԴՄ սարքերը կարող են ձեռք բերել նաև ապառիկով.«Դիմում ես գրում, վճարում ես 10 հազար դրամ, այնուհետև ամեն ամիս վճարում ես մնացածը»: Նշեցին նաեւ, որ չնայած դեկտեմբերի կեսերին արդեն դիմում գրել են, սակայն դեռ պատասխան հարկայինից չեն ստացել.«Վատն էլ այն է, որ դեռ չենք ստացել նորը, սակայն հինն էլ չենք կարող օգտագործել, քանի որ ավելի մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Ստացվում է, որ մինչև նոր սարքը չունենանք՝ ՀԴՄ չենք կարող տրամադրել»: Այսօր էլ Armdaily.am-ի կայքի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են շուկայի տնօրինությունից աշխատակիցներին զգուշացրել, որ ձեռք բերեն նոր սերդնի ՀԴՄ սարքերը, որպեսզի չտուգանվեն: Նշենք, որ նոր սարքը ձեռք չբերելու տուգանքը մոտավոր 200 հազար դրամ է, իսկ նախազգուշացվող աշխատակիցը կանաչի վաճառող մեծահասակ կին էր։ Անյուտա Աթանեսյան


Загрузка...
Վալերի Օսիպյանը սահմանել է ոստիկանության աշխատողներին պարգևատրում տալու կարգը Երբ հաջողացնում ես «խայտառակ պատկեր» որակել սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանը Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում Գետն ընկած 15-ամյա երեխան մահացել է ԱԱԾ տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե․ Վանեցյան Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար. Փաշինյան Մի քանի օր հետո ավարտվում է «Արփա-Սեւանի» վերանորոգման աշխատանքների ամփոփումը. թունելը բացվելու է. նախարար Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը Ուրցաձորցիները դարձյալ բողոքում են. համայնքի ղեկավարն իրեն պահում է ճորտատիրոջ նման (տեսանյութ) Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Ալեքսանդր Սարգսյանին մենք ենք թույլ տվել մեկնել Հայաստանից. ԱԱԾ տնօրեն Beyonce - I Was Here (Armenian Genocide 1915 April 24). Բեյոնսեն երգ է նվիրել Հայոց ցեղասպանությանը Լրատվադաշտի մի ստվար հատված, ի դեմս «ժամանակ» օրաթերթի, սրընթաց տեմպերով անկում է գրանցում Գազի գինը կթանկանա՞ մայիսից
website by Sargssyan