Ես այս դաշտում արեցի այն, ինչ կարող էի անել, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան

Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն, ինչ կարող էի անել, ես կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ վերադառնամ առողջապահություն, անեմ այն ինչը որ շատ–շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը։  Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրատվամիջոցների  ներկայացուցիչների  ընդունելության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես տխուր չեմ, հուզմունքը բնական է։ Ես միշտ հանդես եմ եկել որպես երկրի քաղաքացի, մի մարդ, որը իր 70 տարիների 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը եւ ծրագրերի զարգացմանը։ Ես հետեւելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը։ Ես վերջին անգամ, երբ Արցախում էի, նշեցի, որ պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում ես չեմ լինի պետական պաշտոնյա»,-ասաց Բաբլոյանը:

Անդրադառնալով լրագրողների հետ աշխատանքին, նա ասաց. «Ինչպես բոլոր ոլորտներում, լրագրողների մեջ էլ կան լավ եւ վատ աշխատողներ։ Դրա համար էլ ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ միասին ինչ–որ տեղ կոլեգաներ ենք, եւ երբ որ մարդիկ ունեն հոգական խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք դիմում են բժիշկներին, որպեսզի ստանան համապատասխան օգնություն։ Լրագրողները կարող են հոգեկան եւ հոգեբանական հանգստություն առաջացնել կամ ընդհակառակը ալեկոծություն բերել։ Դրա համար ես գտնում եմ, որ չի կարելի ընդհանրացնել։ Դրա համար ես համեմատեցի, որ լրագրողները կոլեգաներ են»:

Հարցին,թ ե ի՞նչ խորհուրդ կտա ԱԺ նոր նախագահին, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ամեն դեպքում շարունակել գուցե նույնիսկ էլ ավելի նոր հնարավորություն գտնել զարգացնելու խորհրդարանի գործունեությունը։ Կարծում եմ, որ մենք որոշակի ձեռագիր թողեցինք։ Ամեն դեպքում 6–րդ գումարը ցույց տվեց  ժողովրդավարության այն մոտեցումները, որոնեք ձեզ հետ միասին ամրագրել էինք։ Խորհրդարանը այն հայելին է, եւ քաղաքական եւ հասարակական եւ պետական բոլոր այն փոփոխությունների, որոնք ակնկալում ենք մեր երկրում»:

Նշենք, որ այսօր՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր օրենսդիր մարմնում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, խաղաղություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ:

Загрузка...
Վալերի Օսիպյանը սահմանել է ոստիկանության աշխատողներին պարգևատրում տալու կարգը Երբ հաջողացնում ես «խայտառակ պատկեր» որակել սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանը Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում Գետն ընկած 15-ամյա երեխան մահացել է ԱԱԾ տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե․ Վանեցյան Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար. Փաշինյան Մի քանի օր հետո ավարտվում է «Արփա-Սեւանի» վերանորոգման աշխատանքների ամփոփումը. թունելը բացվելու է. նախարար Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը Ուրցաձորցիները դարձյալ բողոքում են. համայնքի ղեկավարն իրեն պահում է ճորտատիրոջ նման (տեսանյութ) Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Ալեքսանդր Սարգսյանին մենք ենք թույլ տվել մեկնել Հայաստանից. ԱԱԾ տնօրեն Beyonce - I Was Here (Armenian Genocide 1915 April 24). Բեյոնսեն երգ է նվիրել Հայոց ցեղասպանությանը Լրատվադաշտի մի ստվար հատված, ի դեմս «ժամանակ» օրաթերթի, սրընթաց տեմպերով անկում է գրանցում Գազի գինը կթանկանա՞ մայիսից
website by Sargssyan