Ծնողին ձեռնտու է նորածնին վաճառի՝ մյուս երեխաների ապրուստի միջոցը հոգալու համար. Կարինե Անտոնյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց՝ ՀՀ-ում որդեգրման գործընթացի ոլորտում գործ ունենք մաֆիայի հետ։ Նրա խոսքով՝ որոշ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների, այնուհետև զրկում  երիկամից։ Սակայն Միրզոյանի այս հայտարարությունը հերքեցին թե′ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,- ասել է գլխավոր դատախազը։

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանի հետ, ով նշեց, որ թե՛  երեխաների, և թե՛ նրանց օրգանների առուծախի բիզնեսը դեռևս կա և որևէ կերպ չի վերահսկվում:

«Ես միայն փաստեր ունեմ երեխաների առքուվաճառքի դեպքերից, իսկ օրգանների մասով ստույգ տեղեկություններ ունեմ միայն: Դե գիտեք, թե օրգանների առքուվաճառքով զբաղվողներն ինչպիսի զգուշությամբ են անում այդ ամենը, նրանց ձեռքը բռնել չի լինում»,- մանրամասնեց Անտոնյանը և նշեց, որ վերջին դեպքը 2 երեխա ունեցող մոր հետ է եղել, ով իր նորածին երրորդ երեխային 2-3000 դոլարով վաճառել է մեկ այլ ընտանիքի:

Հիմնադրամի նախագահի խոսքով՝ պետք չէ մեղադրել նման քայլի գնացող ծնողներին, քանի որ նրանք դա անում են սոցիալական ծանր վիճակից ելնելով. «Երբ պետությունն իր ժողովրդին չի աջակցում, այդտեղից արդեն նմանատիպ խնդիրների առաջ ենք կանգնում, ծնողները նախընտրում են վաճառել իրենց երեխաներին, քան ուղարկել մանկատուն: Մանկատներից գնելն այլ հարց է, բաց երբ սեփական երեխայիդ ես վաճառում, դա բոլորովին այլ է: Պետությունն ասում է՝ թե չես կարողանում երեխայիդ խնամել, ապա հանձնիր մանկատուն, ծնողն էլ ասում է ավելի ձեռնտու է վաճառի ու մյուս երեխաների ապրուստի միջոցները հոգա»:

Կարինե Անտոնյանի խոսքով՝ երեխաների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունել ենք, պետք է նաև աշխատի, և, ըստ դրա, նաև պետք է աշխատեն մեր մյուս օրենքները. «Երեխաներին որպես զենք են օգտագործում, առանց հասկանալու, որ նույն վաճառքի համար դատ է հասնում: Եղել են շատ դեպքեր, երբ երեխային գնած ընտանիքը բերում նրան ետ է տալիս՝ ասելով, թե խուլիգան է, գողություն է արել, բայց մայրն էլ ետ չի վերցնում, քանի որ էլ նրա պետքը չէ այդ երեխան, գումարն արդեն աշխատել է»: 

Ինչ վերաբերում է մանկատներից որդեգրմանն ու օրգանների վաճառքին, հիմնադրամի նախագահը նշեց, որ դա ևս «ներքին կուխնյայի» հարց է և շատերը չեն բարձրաձայնում դրա մասին, քանի որ բավականին պրոֆեսիոնալ կերպով են գործում:

«Հատուկ մարդ են գտնում, դասավորում են և երեխա են որդեգրում, որից հետո այդ մարդը երեխային հանձնում է իրական տիրոջը, իսկ թե հետո տերն ինչպես է վարվում փոքրիկի հետ, երեխան արտասահմանում  մահանում է, թե ոչ, կօգտագոծեն ինչ-որ կերպ, արդեն չի վերահսկվում»,-նկատեց Կարինե Անտոնյանը:

Անտոնյանը վերջում նշեց, որ 2001թ-ից սկսած երեխաների առքուվաճառքով զբաղվողների թիվը հարյուրների էր հասնում (միայն իր տեղեկություններով.խմբ.), և չնայած նրան, որ գնալով այդ թիվը նվազել է, այնուամենայնիվ, խնդիրը կա և մնում է օրակարգային:

Երեխաների օրգանների առքուվաճառքի և, առհասարակ, նրանց թրաֆիքինգի դեպքերի մասին մենք որոշ տեղեկություններ փորձեցինք ճշտել ՀՀ Ոստիկանությունից, սակայն լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել ենք: Առաջիկայում նաև կներկայացնենք ոստիկանության կողմից արձանագրված տվյալները:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Загрузка...
Վալերի Օսիպյանը սահմանել է ոստիկանության աշխատողներին պարգևատրում տալու կարգը Երբ հաջողացնում ես «խայտառակ պատկեր» որակել սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանը Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում Գետն ընկած 15-ամյա երեխան մահացել է ԱԱԾ տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե․ Վանեցյան Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար. Փաշինյան Մի քանի օր հետո ավարտվում է «Արփա-Սեւանի» վերանորոգման աշխատանքների ամփոփումը. թունելը բացվելու է. նախարար Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը Ուրցաձորցիները դարձյալ բողոքում են. համայնքի ղեկավարն իրեն պահում է ճորտատիրոջ նման (տեսանյութ) Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Ալեքսանդր Սարգսյանին մենք ենք թույլ տվել մեկնել Հայաստանից. ԱԱԾ տնօրեն Beyonce - I Was Here (Armenian Genocide 1915 April 24). Բեյոնսեն երգ է նվիրել Հայոց ցեղասպանությանը Լրատվադաշտի մի ստվար հատված, ի դեմս «ժամանակ» օրաթերթի, սրընթաց տեմպերով անկում է գրանցում Գազի գինը կթանկանա՞ մայիսից
website by Sargssyan