Մանվել Գրիգորյանի պաշտպանը շանտաժ ու սպառնալիք է որակում Արթուր Դավթյանի հայտարարությունը

Գլխավոր դատախազն ասել է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքը լրացվելու է: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում շանտաժ ու սպառնալիք որակեց Արթուր Դավթյանի այդ հայտարարությունը. «Ես ենթադրում եմ, որ մեղադրանքը լրացվելու է սպառնալիքը, շանտաժը իրականացվում է ոչ թե նրա համար, որ իրականում լրացնելու ինչ-որ բաներ կան, այլ նրա համար, որ պաշտպանական կողմը այսպես ասած համեստ պահի իրեն, քանի որ յուրացման մասով մեղադրանքը կյանք չունի, չի ապրելու եւ հանրությանը պետք է ասել, որ տուշոնկա, զինվորի սնունդ, այդ բաները, որ մենք ասել ենք, բանից պարզվում է, չեն հիմնավորվում, հիմա պարզ է պետք է ասեն՝ գիտեք, ուրիշ բաներ էլ կա, գույքը, որ նա գնել էր աճուրդներով, հիմա կարող է մենք վիճարկենք այդ գործարքները»: Հարցին՝ դուք ասել էիք, որ եթե Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ, կօգնի նախաքննությանը, հիմա նա ի՞նչ ձեւով է օգնում նախաքննությանը՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Նախաքննությունը չի ուզում ճշմարտությունը բացահայտի: Եթե ուզենար իրականությունը հանրությանը հասցներ, ինքն իր համար գիտի՝ իրականությունն այն է, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի յուրացրել ու եթե նախաքննությունը արդարադատության շահով հետաքրքրված լինի, ճշմարտությունը բացահայտելու, շատ արագ կանի հայտարարություն, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված առնվազն յուրացման մասով մեղադրանքը այլեւս նրա վրայից պետք է հանվի»: 

 

Աղբյուր

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan