Վերջին անգամ՝ նախարարությունների օպտիմալացման մասին

Ամենայն հավանականությամբ մի քանի նախարարությունների միավորման կառավարության առաջարկի նախագիծը կընդունվի ԱԺ առաջին նիստերից մեկում, երբ հաստատվի նոր կառավարության կազմը: Կառավարությունը հայտարարում է, թե նախագիծն առայժմ քննարկման փուլում է ու ոչինչ դեռ որոշված չէ: Մեր տեղեկությամբ, հարցի վերջնական քննարկումը կառավարությունում կայանալու է վաղը: Այլեւս ժամանակ չի մնում: Գրեթե կասկած չկա, որ սպորտն ու մշակույթը միանում են կրթությանն ու գիտությանը: Սակայն հետաքրքիր է, թե այդ քննարկումներին սպորտի ներկայացուցիչները մասնակցե՞լ են, մարզաշխարհի հեղինակավոր մարդկանց կարծիքը լսվե՞լ է, թե՞ բավարարվել են միայն կառավարության անդամներով, որոնց մեծ մասը, կարծում ենք, այնքան էլ լավ չեն պատկերացնում սպորտի ոլորտի խորությունն ու նրբությունները: Չի ասվում նաեւ, թե, մասնավորապես, սպորտը ի՞նչ կարգավիճակ է ունենալու սուպերնախարարության կազմում: Հավանաբար՝ վարչության: Սակայն այդ կարգավիճակով, թերեւս, հնարավոր լինի կազմակերպել երիտասարդական բլոկի եւ առողջ ապրելակերպի քաղաքականությունը: Իսկ ի՞նչ է լինելու բարձրագույն նվաճումների սպորտի ճակատագիրը: Նախկինում, ոչ միայն նախորդ իշխանության ժամանակ, սպորտը մեկ այլ ոլորտի միացնելու քայլեր արվել են, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ դա սխալ է: Անպատասխան խնդիրները բազմաթիվ են: Բայց մի հարց ամենից շատն է հետաքրքրում: Նոր սուպերնախարարությունը, որն ամենայն հավանականությամբ ղեկավարելու է կրթության ոլորտի ներկայացուցիչը, ինչպե՞ս է գլուխ հանելու մեծ սպորտից, միջազգային մակարդակի մարզիկներ պատրաստելու գործից, եթե ի վիճակի չէ կազմակերպել ընդամենը հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի շատ թե քիչ նորմալ դասավանդումը, առարկա, որը չինչին բացառություններով կատաստրոֆիկ վիճակում է գրեթե բոլոր դպրոցներում: Հաշվի առնվե՞լ է, որ 2019-ը նախաօլիմպիական տարի է, 2020-ը՝ օլիմպիական, որ մեր մարզիկները պետք է առանց խափանումների մասնակցեն ուսումնամարզական հավաքների, վարկանիշային մրցաշարերի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների, եւ այդ ընթացքում արագ ու ճիշտ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Նոր սուպերնախարարը նաեւ կառուցվածքային անխուսափելի տեխնիկական փոփոխությունների պայմաններում այդքան ժամանակ ու հմտություն ունենալո՞ւ է բացի կրթությունից, գիտությունից եւ մշակույթից, նաեւ սպորտային հարցերով զբաղվելու համար: Թե՞ սպորտն էլ այսուհետեւ կշարունակվի այնպես, ինչպես ֆիզկուլտուրա առարկան: 

Աղբյուր

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan