Իսպանիայում հանցագործ խմբավորման ձերբակալված անդամների թվում ՀՀ երկու քաղաքացիներ են. ԱԳՆ

Իսպանիայում պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով զբաղվող հանցավոր խմբավորման մեջ Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքերով, Իսպանիայում ՀՀ դեսպանությունը  սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպող հայկական խմբավորման անդամների: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 83 անձ՝ այդ թվում 28 պրոֆեսիոնալ թենիսիստներ, որոնցից մեկն անցած տարի մասնակցել է ԱՄՆ Բաց առաջնությանը՝ US Open-ին:

Նշվում է, որ հայկական խմբավորումը հիմնականում աշխատել է 1 թենիսիստի հետ, որը միջնորդ է հանդիսացել: Խմբավորումը հազարավոր մարդկանց անձնական տվյալներ է օգտագործել խաղադրույքներ անելու համար: Խաղացողների հետ համաձայնության գալուց հետո խմբավորման անդամները գնացել են խաղերին, որպեսզի համոզվեն, որ մարզիկները գործելու են պայմանավորվածության համաձայն եւ իրենց համախոհներին հրահանգներ տան, որ շարունակեն տեղական ու միջազգային խաղադրույքներ անել:

Ոստիկանները խուզարկել են 11 տուն: Առգրավել են 167 հազար եվրո, զենք, էլեկտրոնային 50 սարք, 5 շքեղ ավտոմեքենա, փաստաթղթեր: Սառեցվել է բանկային 42 հաշիվ:

 

Աղբյուր

 

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan