Սա աթոռ չէ, որ տանես մեկ այլ տեղ դնես՝ գործ անես. Օպերայի տարածքի սրճարանատեր

Երեկվանից բուռն քննարկվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկությունը, ըստ որի՝ սկսվել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը, որն իր մեջ ներառում է նաև Օպերայի հարակից տարածքում «քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ բիզնես ծավալած տնտեսվարողների» սրճարանները։ Ավելին՝  քաղաքապետարանը պլանավորել է այս տարվա սկզբից կանաչապատել տարածքը՝ այն բետոնյա ծածկույթից ազատելուց հետո։

Արսեն Մանուկյանը, ով Օպերայի մերձակայքում գտնվող միաժամանակ 3՝ «Մեղեդի», «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» սրճարանների տնօրենն է, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում չկարողացավ ներկայացնել քաղաքապետարանի մոտեցման նպատակը և իր բացասական տեսակետը հայտնեց որոշման վերաբերյալ․ «Բիզնես գործունեություն ենք ծավալել վարկային պարտավորություններով, հիմա էլ  փակուղու առաջ են կանգնեցրել։ Մենք հողի, գույքի հարկ ենք վճարում, չեմ կարող գնահատել՝ շատ է դա, թե քիչ, բայց բավականին վճարում ենք»,-մանրամասնեց սրճարանատեր Արսեն Մանուկյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն այդ որոշման մասին պարզապես ծանուցել է, մի անգամ հանդիպում են ունեցել, ինքն իր մտահոգությունն է հայտնել, սակայն առարկայական ոչինչ չի արվել։ Մկրտչյանի խոսքով՝ տվյալ տարածքի սրճարանատերերի հետ միասին սպասում են հաջորդ հանդիպմանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքապետարանն այլ տարածք առաջարկել է, սակայն «թռուցիկ», ըստ նրա՝ հայտնի չէ, թե որտեղ է այդ տարածքը, ինչը բերելու է լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների․ «Օդում կախված ենք, սա աթոռ չէ, որ տանես մեկ այլ տեղ դնես՝ գործ անես։ Հակված ենք հարցին օրենքի շրջանակներում լուծում տալու այնպես, ինչպես որ օրենքով հայտնվել ենք այստեղ։ Մենք էլ ենք կողմ կանաչապատմանը, բայց օրենքի շրջանակներում պետք է գործենք, մինչև անգամ դատարան կարող ենք հասնել»։ 

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ մեզ հետ զրույցում  համոզմունք հայտնեց, որ քաղաքակի Կենտրոն վարչական շրջանի կտրվածքով՝ այս փոփոխությունն անպայման պետք է անել․ «Սրճարաններն արդեն խեղդում են մեզ։ Մենք մեր գեղեցիկ քաղաքից չենք կարողանում ստանալ այն ամենը, ինչը կա քաղաքում ներդրած: Ամենավառ օրինակներից է «Օղակաձև զբոսայգին»։ Նմանատիպ սրճարանների սեփականատերերի մասով միայն ասել, որ որոշակի հարկային պարտավորություններ են կրում և մենք վտանգում ենք ամեն ինչ՝ անշուշտ՝ ես համամիտ չեմ նման մոտեցմանը։ Պետք է Երևանում լինեն ազատ և կանաչապատ տարածքներ, քանի որ Երևանը ճարտարապետական առումով վտանգված է հենց այդ սրճարանների պատճառով»։ 

Բոստանջյանը տնտեսական պարտավորություններից զատ՝ առավել կարևորում է բնակիչների հարմարավետությունն ու առողջությունը։ 

«Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» ՀԿ-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում շեշտեց՝ թե՛ մեր, և թե՛ զբոսաշրջության համար անհրաժեշտություն են ճարտապետական վայրերին և պատմամշակութային ժառանգությանը համապատասխանող գեղեցիկ ու որակյալ սրճարանները, հանրային սննդի օբյեկտները. «Օպերայի տարածքի որոշ սրճարանների հարցը քննարկելիս՝ անհարժեշտ է լավ հաշվարկել, քննարկել ուժեղ և թույլ կողմերն ու հասկանալ, թե ինչ օգուտ ենք տալու դրանով։ Ես դրական եմ գնահատում այն, որ առանց բիզնեսին վնասելու և ողջամիտ լուծումներ  գտնելով, կարողանանք քաղաքի տեսքն ապահովել։ Երևանը միայն կենտրոնով  չի սահմանափակվում, այն պետք է ապակենտրոնացնել, որպեսզի զբոսաշրջությունը զարգանա նաև Երևանի կենտրոնից դուրս՝ այլ թաղամասերում»,- մանրամասնեց Մեխակ Ապրեսյանը։

Մասնագետը վստահեցնում է՝ եթե մեր քաղաքը հարմարավետ ու մաքուր է մեզ համար, անպայմանորեն այն դուր կգա նաև զբոսաշրջիկներին․ «Առաջին հերթին մեզ համար ենք անում, որը նաև գրավիչ ու հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար»,-եզրափակեց Ապրեսյանը։

 

 
 
 
 

Աղբյուր

 

Загрузка...
Վալերի Օսիպյանը սահմանել է ոստիկանության աշխատողներին պարգևատրում տալու կարգը Երբ հաջողացնում ես «խայտառակ պատկեր» որակել սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանը Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում Գետն ընկած 15-ամյա երեխան մահացել է ԱԱԾ տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե․ Վանեցյան Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար. Փաշինյան Մի քանի օր հետո ավարտվում է «Արփա-Սեւանի» վերանորոգման աշխատանքների ամփոփումը. թունելը բացվելու է. նախարար Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը Ուրցաձորցիները դարձյալ բողոքում են. համայնքի ղեկավարն իրեն պահում է ճորտատիրոջ նման (տեսանյութ) Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Ալեքսանդր Սարգսյանին մենք ենք թույլ տվել մեկնել Հայաստանից. ԱԱԾ տնօրեն Beyonce - I Was Here (Armenian Genocide 1915 April 24). Բեյոնսեն երգ է նվիրել Հայոց ցեղասպանությանը Լրատվադաշտի մի ստվար հատված, ի դեմս «ժամանակ» օրաթերթի, սրընթաց տեմպերով անկում է գրանցում Գազի գինը կթանկանա՞ մայիսից
website by Sargssyan