Կրակոցներ Արարատի պոլիկլինիկայի մոտ. ով է սպիտակ ավտոմեքենայի վարորդը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի՝ 26-ամյա բնակչին:

2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին: Նույն օրը՝ ժամը 01:15-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել նաև 1987թ. ծնված տղամարդու հայրը՝ նշելով, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց 26-ամյա հարևանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետևանքով իր 31-ամյա որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ: Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2019թ. հունվարի 6-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և ընդունվել վարույթ: 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանից կրակված 2 հատ պարկուճ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել խուզարկություն: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին: Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը, պոլիկլինիկայի տարածքում՝ բազմաբնակարան շենքի բակում, խուլիգանական մղումներով, շրջապատին հակադրվելու և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն է՝ իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մոտեցել է բակում հավաքված շուրջ 15-20 բնակիչներին, հրապարակայնորեն սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել նրանց հասցեին: Այնուհետև երիտասարդը, սեփական անձի առավելությունը ընդգծելու ձգտումով, 1987թ. ծնված տղամարդուն կանչել իր մոտ, իսկ երբ վերջինս սկսել է առաջանալ, երիտասարդն իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանն ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է նրա ստորին վերջույթների ուղղությամբ և անընդմեջ 4 կրակոց արձակել ու դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով 31-ամյա տղամարդը ստորին վերջույթների և ձախ դաստակի շրջաններում ստացել է հրազենային վնասվածքներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 8-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում և ձերբակալվել: 2019թ. հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուր

Загрузка...
«Սասնա Ծռերի» հերթական ռևերանսը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Պայթյուն Է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն. 15 գողություն, 9 մարմնական վնասվածք, 5 յուրացում Գորիս-Կապան ճանապարհին մերկասառույց եւ մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հայաստանի համաեվրոպական ամոթը» Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Կարո՞ղ են արդյոք Հայաստանի իշխանություններին ստիպել զիջումների գնալ Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. «Փաստ» Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն. «Փաստ» Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ» Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ Մեկ ան­ձի իշ­խա­նու­թյուն. «Փաստ» Նման կտրուկ բարձ­րա­ցում­նե­րը միշտ չէ, որ կա­րող են ար­դա­րաց­ված լի­նել. «Փաստ» Ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը.աղ­մուկն ու հե­տև­անք­ներն ավե­լի տե­սա­նե­լի ու ծա­վա­լա­յին են լի­նե­լու. «Փաստ» Իշ­խա­նու­թյան չա­վարտ­ված «պա­տե­րազ­մը» Քո­չա­րյա­նի ու ՀՀԿ-ի ստվեր­նե­րի դեմ. «Փաստ» ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում թողնել 400 զինծառայողի Ի՞նչն է մտա­հո­գել ավի­ա­ցի­ոն մաս­նա­գետ­նե­րին.նրանք դի­մում են վար­չա­պե­տին. «Փաստ» «Մար­դիկ բարձ­րա­ձայն չեն խո­սում, քա­նի որ չեն վստա­հում իրա­վա­պահ մար­մին­նե­րին». «Փաստ»
website by Sargssyan