Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և մասնավորապես գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու և համագործակցելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում առաջին մասի վրա: Անկեղծ ցանկանում եմ ասել, որ հաճախ հնչում են շեշտադրումներ, թե ինչու ճանապարհը լավը չէ, թոշակները բարձր չեն և այդպես շարունակ: Եվ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը լինի և ո՞ւմ միջոցով: Դա կարող է լինել պետական բյուջեի մուտքերի աճի և մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման ու կոռուպցիայի բացառման միջոցով: Մենք այս կոմպոնենտների վրա հավասարաբար պետք է աշխատենք և արդյոք մենք կարող ենք ելնել այն կանխավարկածից, որ այն հանրությանը տրվող պոզիտիվ ուղերձներն ընկալվում են հավասարաբար և հավասարապես բոլորի կողմից: Մեր կանխավարկածն ի սկզբանե դա է եղել, բայց երբ անձամբ ես մտնում եմ որևէ խանութ որևէ բան գնելու և այնտեղ աշխատողը զլանում է ՀԴՄ կտրոն տրամադրել՝  մտածում եմ, որ գուցե ոչ թե ինձ, այլ երկրի վարչապետի պաշտոնակատարին տեսնելով մարդը շփոթվում է: Բայց երբ խնդրում եմ նրան ՀԴՄ կտրոն տրամադրել և երբ ՀԴՄ կտրոնի մեքենան միացնելու գործընթացը տևում է 10 րոպե, հասկանում եմ, որ խանութում աշխատողը նույնիսկ գաղափար չունի, թե ինչպես է այն աշխատում, հասկանում եմ, որ շատ դեպքերում, ցավոք, մեր հանրության մեջ կան շերտեր, ովքեր այդ ուղերձն ընկալել են, ինչպես նախկինում: Հիմա, երբ նրանք տարբեր տեղերում «նալոգներ» չեն տալիս՝  դա համարում են շատ լավ առիթ, որպեսզի նշածս երկրորդ մասը ջնջեն: Մտածում են՝ այն մյուս մասն էլ կառավարությունն է ջնջում, կոռուպցիայի դեմ էլ հետևողականորեն պայքարում է, շատ լավ առիթ է, որ մոռանանք ՀԴՄ մեքենան և ընդհանրապես այն, թե ինչի մասին է խոսքը: Սա ես շատ նեգատիվ երևույթ եմ համարում: Ես դա համարում եմ նույնպիսի կոռուպցիա: Եթե այդ նույն մարդուն նշանակես նախարար կամ վարչապետ՝ ամբողջ երկիրը հինգ րոպեում կթալանի: Կոռումպացված պաշտոնյան ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտածում է ինչ անել, որպեսզի հարկ չվճարի: Բայց կա ուրիշ հարցադրում. արդյոք այն հարկային համակարգը, որը գործում է՝ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հարստանան, այսինքն` բիզնեսը զարգանա: Սա շեշտադրում է, որի քննարկումը մեր թիվ մեկ խնդիրն է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ բացառված է, որ մենք անարձագանք թողնենք որևէ արդարացի հարցադրում և շեշտադրում այս տրամաբանության մեջ: Եթե մենք տեսնենք, որ գործում է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի շատ աշխատեն, ավելի շատ եկամուտներ ստանան, հետևաբար ավելի շատ հարկեր վճարեն, կհամարենք, որ ունենք ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծենք: Հետևաբար, հույս ունեմ, որ մեր այսօրվա քննարկումը կլինի այս տրամաբանությամբ: Ուզում եմ միանգամից ասել, եթե մեր քննարկման արդյունքում կապացուցվի, որ մտահոգությունները հիմնավորված են և այդ առումով խնդիրներ ունենք, մենք իհարկե կարձագանքենք այդ մտահոգություններին, եթե չի հիմնավորվի, ուրեմն դուք կարձագանքեք այդ մտահոգություններին»: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային վարչարարությանը և կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր, որոնց հետ կապված մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հնարավոր խնդիրները: Վերջիններիս առնչությամբ  պարզաբանումներ են ներկայացվել Պետական եկամուտների կոմիտեի և պատկան այլ մարմինների ղեկավարների կողմից, տրվել համապատասխան հիմնավորումներ: Երկուստեք կարևորվել է հարկային բարենպաստ պայմանների և միջավայրի ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնավոր հատվածի և կառավարության միջև քննարկումները շարունակել՝ ֆիքսելով կոնկրետ ժամանակահատված: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ քննարկումների նպատակն է լինելու հստակ հաշվարկների ու հիմնավորումների հիման վրա հասնել ոլորտի հարկային կարգավորումների փոխադարձ ընդունելի և փոխշահավետ լուծումների:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

 

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan