Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»


Մկրտիչ Մինասյան. «Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված` Երևանի կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը մի կողմից ողջունվեց, մյուս կողմից արժանացավ մասնավորապես սրճարանների աշխատակիցների բողոքին: Քաղաքապետարանն առաջինը ձեռնարկել է վերականգնել Օպերայի հարևանությամբ գտնվող և Ազատության հրապարակին անմիջապես հարող հատվածի կանաչ տարածքները: Այդ հատվածն այսօր շրջապատված է սրճարաններով: Այդ հատվածներում գործունեություն ծավալող տնտեսվարողները ծանուցվել են: Քաղաքային իշխանությունն առաջարկում է նրանց գործունեությունը շարունակել քաղաքի այլ հատվածներում: Օպերայի տարածքից բացի, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ազատել նաև հանգստի համար նախատեսված՝ քաղաքի կանաչապատ մյուս գոտիները:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Ճարտարապետի խոսքով, այդուհանդերձ, քաղաքային նոր իշխանության համար շատ դժվար է լինելու միանգամից արդյունքի հասնել:

«Պետք է կամաց–կամաց ազատվել այդ շինություններից: Բացի այդ, «Օղակաձև» այգին էլ է շատ ծանրաբեռնված, ինչպես նաև «Պապլավոկի» այգին և այլ տարածքներ: Մեր այգիները պետք է ստանան այն տեսքը, որ կարողանան կոչվածին ծառայել: Մեծ հաշվով՝ տեղ պետք է լինի, որ մարդիկ հանգստանան: Եթե քաղաքային իշխանությունը կարողացավ դրան հասնել, շատ լավ կլինի»,–մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով, այնուամենայնիվ, կա մի ժառանգություն, որի համաձայն ծավալվել են ինչ–որ գործողություններ, շինություններ են կառուցվել:

«Դժվարությունը հենց այստեղ է: Երևի թե պետք է կամաց–կամաց հասկացնել, որ նման բան չի կարող լինել: Պետք է օրինակներ բերելով, կրթելով հասկացնել: Եղածը միանգամից դարձրեցինք սրճարանային տարածքներ, ու թեև հիմա շատ դժվար է լավ իմաստով հետ գնալը՝ վերադարձնել նախկին տեսքը, բայց ահնարին չէ: Ի սկզբանե յուրաքանչյուր գործարարի, ներդրողի համար պետք է հասկանալի լիներ, նրանց պետք է հասկացնեին, որ առաջնահերթը երկրի, քաղաքի և հետո նոր ներդրողների շահերն են: Այսինքն՝ այնպիսի բան չանեն, որ իրենց շահերը գերակայեն երկրի կամ քաղաքի շահերից»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այն դեֆորմացիան, որին ականատես եղանք, այդ ամենը չհասկացնելու արդյունքում էր:

«Տնտեսվարողներն, իհարկե, պետք  է իրենց գործունեությունն իրականացնեն, բայց ոչ ի վնաս քաղաքի շահերի: Պետք է այդ ամենը հստակ լինի: Պետք է հասկացնել, որ ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես բոլոր նորմալ երկրներում է: Վերջին հաշվով՝ մենք պետք է սովորենք ապրել բառի ամբողջական իմաստով: Ապրենք նորմալ, միմյանց չխանգարենք: Իհարկե, շահույթ պետք է ստանալ, իհարկե, այդ շահույթով երկիրը ևս պետք է առաջընթաց ապրի, բայց նաև պետք է գիտակցել, որ եթե ինչ–ինչ գործողություններ խանգարում են, պետք է ուղղակի չգնալ դրանց իրականացման ճանապարհով: Օրենքով ապրելը մի քիչ դժվար է, բայց օրենքն է բերում թե՛ երկրի ճանաչումը, թե՛ կայունացումը: Եթե մենք այդ ամենին նայենք օրենքով ու այդ ամենն իրականացնենք օրենքով, ամեն ինչ լավ կլինի: Պարզ է, որ սրճարանատերերը ուզում են շատ օգուտ ստանալ, բայց իրենք նաև պետք է իմանան, որ որոշակի սահմաններում պետք է գործեն»,–նշեց նա:

Ճարտարապետների միության նախագահն ընդգծեց՝ այսքան տարի սրճարանների գոյությանը չէին կարողանում հանգիստ նայել, որովհետև դրանք վերածվում էին կառույցների: 

«Այգիներում բետոնապատ կառույցներ չեն թույլատրվում: Ոչ մի երկրում չկա նման բան: Ուրիշ բան է, որ իրենց սահմանների մեջ թեթև կառույցներ են լինում: Իսկ այստեղ, օրինակ, տրամադրվում էր 30 քառակուսի մետր, բայց պայմանով, որ 100 քառակուսի մետր կանաչ տարածություն պահեն: Իսկ արդյունքում բոլորովին հակառակն էր ստացվում: Մեծ հաշվով՝ օրենքով պետք է շարժվենք: Իսկ Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի: Պետք է աշխատենք պահպանել այդ միջավայրը»,– եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը»