Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին


Ժամանակ չկա. ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը: Փուլ, երբ այլևս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որևէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանությունները ունեն ավելի քան մեծամասնություն, որևէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որևէ իրատեսական թվացող քավության նոխազ:

Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը: Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում  է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը:

Կարող է թվալ, թե կա այդ ժամանակի սպառման կոնկրետ կետ, որից հետո իշխանություններն այլևս չեն լինի: Բնավ ոչ: Իշխանությունները կարող են շարունակել գործել ավելի երկար, քան նրանց տրված ժամանակն է: Խնդիրն այն է, որ այդ տրված ժամանակի սահմանները չգիտակցելու դեպքում իշխանությունը գործելու է բոլորովին այլ, ոչ հեղափոխական չափանիշներով:

Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, և որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո: Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երևացող մասն է: Ցայտնոտը ակներև է նաև այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որևէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն:

Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ: Բնականաբար կան: Հեղափոխական ռիթմը, սպասելիքները միշտ էլ ինչ–որ պահից բախվում են իրականության հետ: Բայց քիչ չեն նաև սուբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը հեղափոխության համաժողովրդական ռեսուրսը մսխելն էր, այդ ռեսուրսը կոնսերվացնելն ու դրանից միայն նեղկուսակցական, ստերիլ ֆորմատ ստանալը: Այդ ստերիլ ֆորմատը, նեղ հայացքն են, որ այսօր թույլ չեն տալիս կոմպետենտ կերպով արձագանքել լրջագույն մարտահրավերների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



 

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պետական մեքենան ակտիվ աշխատում է` վարկաբեկելու բոլոր այն անձանց, ովքեր առնչվում են շարժման հետ. Տիգրան ԱբրահամյանՊայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի