ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման նոր ժամկետները դեռևս չեն հաստատվել, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:

Загрузка...
Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)
website by Sargssyan