Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Փաշինյանի թիմին պետք է շատ ջանք գործադրել

International news

politnavigator.net-ը «Փաշինյանը այժմ պատասխանատու է ամեն ինչի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում արդեն 9 ամիս ձգձգվող նոր իշխանության հաստատման գործընթացը վերջապես հասավ իր ավարտին: Նորընտիր խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ ընտրեց Փաշինյանի երևանյան մայդանի ակտիվ աջակից  Արարատ Միրզոյանին, իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով Փաշինյանը  վարչապետի պաշտոնակատարից վերածվեց վարչապետի: Կառավարության նոր կազմը առայժմ ձևավորված չէ, բայց օրենքով կձևավորվի 14 օրվա ընթացքում: Ըստ փորձագետների, Փաշինյանը չի դանդաղի և կառավարությունը ավելի շուտ կձևավորվի, քանի որ նախարարների թեկնածությունների հարցերը համարյա թե պարզ են: Այդ ցուցակում, ըստ Փաշինյանի, կլինեն բացառապես «մեր փողոցի տղաները»: Հենց ձևավորվեց կառավարությունը, իսկ Ազգային ժողովում հաստատվեցին հանձնաժողովները և դրանց նախագահները, Հայաստանի ամբողջ իշխանությունը կանցնի Փաշինյանի ձեռքը, և  միաժամանակ ընդունվող որոշումների և դրանց հետևանքների  ամբողջ պատասխանատվությունը ևս կընկնի Փաշինյանի վրա: «Սիրո հեղափոխությունը» և նրա կրողները արդեն փայլեցնելու աստիճան մաքրել են Հայաստանի իշխանության բոլոր ճյուղերը նախկին ՝ հիմա ընդդիմադիր, և անգամ իրավիճակային դաշնակից ուժերից այն աստիճանի, որ հիմա անգամ ցանկության դեպքում որևէ անհաջողություն արձանագրելու դեպքում անհնար կլինի այդ ամենի մեղավոր համարել որևէ այլ ուժի: Սա այնքան էլ ճկուն և խելացի չէ, բայց այդպիսին է նոր «էլիտայի» ոչ խորամանկ տրամաբանությունը: Ներկայումս փաստացի Փաշինյանին միակ քննադատողները Հայաստանում մնացել են ԶԼՄ-ները:Արդեն սկսվում են հոդվածներ հրապարակվել, որտեղ վարչապետին համեմատում են ջախջախված «հանրապետականների» հետ: Լրագրողները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ոչ վաղ անցյալի «փողոցային ճառախոսը» ներկայումս ոչնչով չի տարբերվում «նախկին օրերի հերոսներից»: Քննադատվում է նրա ընտանիքի ճոխ ապրելակերպը, միաժամանակ հարց է տրվում, թե երբ կսկսվի խոստացված տնտեսական աճը  և դրա հետ կապված մարդկանց ապրելակերպի լավացումը: Հանգիստ քննադատությանը Փաշինյանը շատ նյարդային-բուռն է արձագանքում: Նա նշում է, որ հանրապետականների հետ իր նմանությունը արտահայտվում է միայն նրանով, որ ինքը ևս ունի «երկու աչք, երկու ականջ, մեկ բերան և մեկ քիթ» ու վերջ: Վարչապետը փորձում է ապացուցել, որ ուղղաթիռը, որով նա թռչում է գյուղեր, ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց, և, ի վերջո, ներկայումս կառավարությունը չի թալանում ժողովրդին: Փաշինյանը նշում է նաև, որ ինքը «ատամներով կպած չէ իշխանությանը», և եթե ժողովուրդը պահանջի, ինքը կհեռանա: Ճիշտն ասած՝ այստեղ մի քիչ անհասկանալի է, թե ինչ ի նկատի ունի վարչապետը, անհասկանի է, թե արդյոք ինքը հրաժարական կտա՞, եթե արձանագրվի վարկանիշի անկում, թե՞ դա հնարավոր կլինի միայն նոր մայդանի կազմակերպման հետևանքով: Դատելով ԶԼՄ-ների քննադատության հանդեպ այս բուռն արձագանքից՝ կարելի է ենթադրել, որ ոչ մի տնտեսական թռիչք ապահովող տնտեսական զարգացման ծրագիր էլ Փաշինյանը և նրա թիմը չունեն: Ըստ նրա խոսքերի, «թռիչք կիրականանա այն ժամանակ, երբ կամրագրվեն տեղի ունեցած փոփոխությունների խիստ կարևորությունը և անփոփոխությունը, իսկ տնտեսությունում կկիրառվեն նույն գործիքակազմերը , որոնք կիրառվել են քաղաքական փոփոխությունների ժամանակ»: Առայժմ Փաշինյանի գործարկած՝ Հայաստանի քաղաքական փոփոխությունների գործիքակազմերը խիստ հիշեցնում են հինգ տարի առաջ Ուկրաինայում իրականացված քաղաքական փոփոխությունների գործիքակազմերին: Այնտեղ էլ էին ասում, որ եթե այնպես, ինչպես խոսում և գործում են քաղաքական հարթակում, գործեն տնտեսությունում, վերջինս թռիչք կապրի, քանի որ դա մայդանի ժողովրդի կամքն է: Մի խոսքով, չենք շտապի և կսպասենք մինչև նշանակվեն նախարարները, բայց երևում է, որ Հայաստանի համար այնքան էլ հեշտ չի լինելու: Հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների մասին կարելի է ասել, որ դատելով ամեն ինչից՝ «Իմ քայլը» դաշինքի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Կրեմլը որոշակի դադար վերցրեց, որպեսզի դիտարկի Փաշինյանի հետագա «մարմնաշարժումները»: Միայն նախընտրական շրջանում էր Պուտինը մեկ անգամ Փաշինյանին ընտրություններում հաջողություններ մաղթել: Այժմ, չնայած բազմաթիվ են սպեկուլացիաները «Ռուսաստանի ինչին է պետք այդ Հայաստանը» թեմաներով, բայց Պուտինը դարձավ օտարերկրյա երկրների առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու  կապակցությամբ՝ միաժամանակ իր ուղերձում նշելով Մոսկվայի և Երևանի միջև ստրատեգիական համագործակցության անհրաժեշտության մասին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Կրեմլը պատրաստ է սերտ և բեղուն համագործակցություն իրականացնել Հայաստանի՝ փողոցից և բարիկադներից իշխանության եկած նորահայտ իշխանությունների հետ: Այնուամենայնիվ,  Փաշինյանի թիմին պետք է շատ ջանք գործադրել, որպեսզի երկրում հաղթահարվի «մայդանը», որպես մանկական հիվանդություն, որը հարիր չէ երկարատև և լուրջ հարաբերություններին: 

Կամո Խաչիկյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia