ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն:

Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն:

Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման:

 

Загрузка...
Օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորման Բերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդ Նոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջը Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտ»-ը` գավաթի խաղարկության եզրափակչում է Մասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրա Միայնակ ապրող կնոջը սպանել էին Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումը Թումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզ Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվի Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և ՔԿՀ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն Դավիթ Սանասարյանի կինը վիրավորել է Ալեն Սիմոնյանին (լուսանկար) Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա. Փաշինյանը՝ ԵՊՀ-ում Առաջ գնալու համար պետք է հետ նայել Կառավարության ապարատի «ասիմետրիկ» միաձուլումները
Ֆուլ Հաուսի սցենարիստները դերասանների անվտանգության մասին չեն մտածում նման սցենարներ գրելիս Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից
website by Sargssyan