Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը

Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը: Նրանք. որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը:

Արդեն փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Մինչև տարվա վերջ, առնվազն, 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ: Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ արվելու է հնարավորը, որ ծրագրի երկրորդ փուլը ևս մեկնարկի ճիշտ ժամանակին:

«Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ երկրորդ փուլը ևս կարողանանք հավուր պատշաճի իրականացնել: 2019թ. ընթացքում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ 2020թ. չբավարարվենք այդ 1000 երեխաներով և խնդիրը հետզհետե մոտեցնենք վերջնական լուծման»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով էլ շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:

«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որը ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ողջ ընթացքն ու տեսնել, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երևանի քաղաքապետարանը, պիտի լինի հասու հանրությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Այցի ժամանակ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է նաև մանկապարտեզներին սնունդ մատակարարող մրցույթները շահած նոր կազմակերպությունների գործունեությամբ, լսել պատասխանատուների կարծիքը:

«Անցած տարի մի շարք մանկապարտեզներ բողոքում էին հացի որակից, սակայն այսօր արդեն ասում են, որ բարձրակարգ հաց է մատակարարվում: Մրցութային բոլոր այն պայմանները, որոնք դրված են եղել, պահպանվում են, մատակարարվող սննդի տեխնիկական բնութագրերը՝ ևս»:

Մանկապարտեզներում սուր շնչառական վարակների տարեշրջանով պայմանավորված՝ ընդհանուր իրավիճակը ևս վերահսկվում է. երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր:

Մեկ անգամ ևս անդրադառնալով մանկապարտեզները վճարովի դարձնելու խոսակցություններին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ընդգծում է. Երևանի քաղաքային իշխանության օրակարգում նման հարց չկա:

 

 

Загрузка...
Օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորման Բերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդ Նոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջը Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտ»-ը` գավաթի խաղարկության եզրափակչում է Մասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրա Միայնակ ապրող կնոջը սպանել էին Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումը Թումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզ Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվի Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և ՔԿՀ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն Դավիթ Սանասարյանի կինը վիրավորել է Ալեն Սիմոնյանին (լուսանկար) Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա. Փաշինյանը՝ ԵՊՀ-ում Առաջ գնալու համար պետք է հետ նայել Կառավարության ապարատի «ասիմետրիկ» միաձուլումները
Ֆուլ Հաուսի սցենարիստները դերասանների անվտանգության մասին չեն մտածում նման սցենարներ գրելիս Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից
website by Sargssyan