Պերուում եւ Էկվադորում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել
ՄիջազգայինՈւրբաթ ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Պերուում եւ Էկվադորում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես հաղորդում են Էկվադորի երկրաֆիզիկայի ինստիտուտից, Պերուի սահմանին գտնվող Մորոնա Սանտյագո նահանգում գրանցվել են 5,95 մագնիտուդով ցնցումներ։ Էպիկենտրոնը գտնվել է 25,5 կիլոմետր խորության վրա։
Միեւնույն ժամանակ, Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտից տեղեկացնում են Էկվադորին սահմանակից գոտում 5,8 ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Էպիկենտրոնի խորությունը՝ 111 կիլոմետր։
Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։