Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Բաքվի հայերի 1990թ․ ջարդերին հաջորդած հունվարի 20-ի իրադարձություններն ադրբեջանական հասարակության ընկալումներում․ «Սև հունվարը» որպես Ադրբեջանի հակահայկական ատելության քարոզի գործիք

Analysis

Քսանինը տարի առաջ այս օրերին՝ հայկական զանգվածային ջարդերից հետո, Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանցի զինված խմբերի միջև տեղի ունեցած բախումները հանգեցրին երկկողմանի կորուստների: Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմի կորուստների թիվը 150 է [1]։ Հունվարի 20-ից փետրվարի 11-ը շարունակված բախումներում մահացել է նաև 38 խորհրդային զինծառայող [2]: 1990թ․ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքվում տեղի ունեցած զարգացումներն ադրբեջանական քարոզչության մեջ ստացել են «Սև հունվար» կամ «Արյունոտ հունվար» անվանումը։

Չնայած հայերը, առավել ևս որևէ հայկական զորք և զինված ուժեր կապ չեն ունեցել նշված իրադարձությունների հետ, Ադրբեջանի իշխանությունները «Հունվարի 20»-ը օգտագործում են առավելապես հակահայկական քարոզչություն վարելու նպատակով։ Տեղի ունեցածի վերաբերյալ միֆական ընկալումներն ու «հերոսական պայքարի» գաղափարի տարածումը խարսխվում են հայերի դեմ ատելության և այլատյացության (քսենոֆոբիա) քարոզի վրա, ինչը երևում է նաև ներկա փուլում Ադրբեջանի հասարակության որոշ պատկերացումներն ու ընկալումները դիտարկելիս։

Պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունն ու հունվարի 20-ին պետական հովանու ներքո անցկացվող միջոցառումներն ուղեկցվում են հակահայկական շեշտադրումներով և ուղղորդված թիրախավորմամբ։ ԱՀ նախագահի կայքում «Սև հունվար»-ին նվիրված բաժնում ներկայացվող տվյալներում «Դեպի հունվարի 20-ը տանող ճանապարհ․ ժամանակագրություն» վերնագրով նյութում առաջին տողերից շեշտը դրվում է Խորհրդային Հայաստանում և ԼՂԻՄ-ում սկսված շարժման վերաբերյալ կեղծ քարոզչական տվյալների ներկայացման վրա՝ փաստացիորեն փորձելով տեղի ունեցածը պայմանավորել իբր «հայերի գործած հանցանքներով» [3

Ադրբեջանական լրատվամիջոցներում հունվարի 20-ի մասին նյութերում կարելի է տեսնել այդ քարոզչության մի շարք օրինակներ։ Դիտարկված հոդվածներից մեկն օրինակ վերնագրված է՝ «Հայկական  ձեռքը Հունվարի 20-ի ջարդերում  կամ Հունվարի 20-ի հրահանգ-ուղերձը Մոսկվային դեռ մեկ շաբաթ առաջ Երևանից էր տրվել» [4]:

Նմանօրինակ ընդգծումներ նկատվում են ոչ միայն ներքին լսարանին, այլև միջազգային հանրությանն ուղղված կոչերում։ Օրինակ՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան 2019թ․ հունվարի 11-ին  միջազգային կազմակերպություններին հղած իր ուղերձում [5] խորհրդային ղեկավարությանը մեղադրել է «միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելով հայերի հանցագործությանն ու ագրեսիային» աջակցելու մեջ։ Սուլեյմանովան նաև ներկայացրել է այնպիսի կեղծ պնդումներ, ինչպես «ԽՍՀՄ ղեկավարությունը աջակցել է ԼՂԻՄ-ում հայկական անջատողականությանը» և այլն: Փաստացի կեղծ հայտարարություններով ներազդելով նաև ադրբեջանական հասարակության վրա՝ Է. Սուլեյմանովան գործում է «հայերի դեմ ատելության քարոզ վարելու» քաղաքականության շրջանակներում:

1990թ․ «Սև հունվարի» առնչությամբ հայերի՝ իբրև թե այդ իրադարձությունների մեղավորի (խորհրդային զորքերից բացի) վերաբերյալ կեղծ պատումի (narrative) պետականորեն ուղղորդվող ձևավորումը և հայերի հանդեպ համընդհանուր ատելության քարոզը հանգեցրել և հավելյալ նպաստել են ադրբեջանական հասարակության շրջանում հայերի՝ առհասարակ որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների թշնամու կայուն կերպարի ամրապնդմանը։ Ադրբեջանում «Հունվարի 20»-ի վերաբերյալ անցկացված մի շարք հարցումներում հնչած կարծիքներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հայերի վերոնշյալ նպատակուղղված թիրախավորումը հանգեցրել է Ադրբեջանի բնակչության շրջանում նշված իրադարձությունների վերաբերյալ ամբողջովին կեղծ և հիմնազուրկ պատկերացումների ձևավորմանը։

 

Այսպես օրինակ՝  2018թ. հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմադիր Kanal13 լրատվամիջոցը առցանց հարցում [6] է անցկացրել՝ «Ի՞նչ գիտեք հունվարի 20-ի մասին» թեմայով: Կարծիքներ են հնչել, որ 1990թ. հունվարի 20-ին խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքի վրա «հարձակվել են ռուսական և հայկական զորքը»: Մեկ այլ հարցվող նշել է, որ 1990 թ. հունվարի 19-20-ին «հայկական զորքերը բռնազավթել են Ադրբեջանի տարածքներն ու կոտորել ժողովրդին»։

A24-ի կողմից հրապարակված մեկ այլ հարցմանը [7] մասնակցել են նաև երեխաներ։ Հատկանշական է, որ երեխաները որպես մեղավոր առաջինը հիշատակում են «հայ ավազակներին»՝ երբեմն անգամ չհիշելով խորհրդային զորքերի մասին։ Շատերը պարզապես նշել են, որ «հայերն այդ օրն օկուպացրել են Ադրբեջանը»։

Հունվարի 20-ի իրադարձությունները գեղարվեստական արտացոլում են գտել  ռեժիսոր Վահիդ Մուստաֆաևի «Արյունոտ հունվար» (ադրբ․՝ Qanlı Yanvar) [8] ֆիլմում, որտեղ թեև չկան հայկական զորքեր պատկերող դրվագներ, այնուամենայնիվ, հերոսների երկխոսության մեջ երևում է հայերին մեղադրելու միտումը։ Հետաքրքիր են նաև ֆիլմում հնչող երգերը, որոնցից մեկում Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Ա. Վեզիրովին «ցածրացնելու» համար կոչում են «Վեզիրյան» ազգանվամբ։

Բաքվի հայերի ջարդերի և «Սև հունվար»-ի կապը․ զոհերը մեղավորների, մեղավորները՝ զոհերի դերում

Ինչպես նշել է [9] ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովը՝ «երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, մոռանում է, որ այդ ընթացքում Բաքվի միլիոնավոր բնիկ բնկաչությունն է վտարվել։ Կարծում եմ, դա ցեղասպանություն է»։ Դեռևս 1988թ-1989թթ. Խորհրդային Ադրբեջանում սկսվել էին հայերի դեմ  բռնաճնշումներն ու ջարդերը, որոնք շարունակվեցին նաև 1990թ. Բաքվում։ Ընդհանուր առմամբ՝ 1988-1990թթ. ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի [10]:

Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը հստակ ի ցույց է դնում այն փաստը, որ խորհրդային զորքերը Բաքու են մտել հունվարի 13-19-ի հայերի զանգվածային ջարդից հետո։ Թեև, ինչպես կտեսնենք ստորև, Բաքվի հայերի ջարդը խորհրդային զորքերի՝ Բաքու մտնելու առնվազն միակ պատճառը չէր, սակայն այդ դեպքերի միջև պատճառահետևանքային կապն ակնհայտ է։

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. հուլիսի 7-ին, 1990թ. հունվարի 18-ին և 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող երեք բանաձև: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում կոչ է արվել ԽՍՀՄ իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ բանաձևով՝ կոչ է արվել ԽՍՀՄ իշխանություններին ներկայացնել բանաձևը և վստահ լինել, որ «նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար» [11]: Այս փաստը արդեն ինքնին վկայում է, որ անգամ Եվրախորհրդարանը Բաքվի ջարդերը կանխելու նպատակով անհրաժեշտ էր համարում խորհրդային զորքերի մուտքը Բաքու։

Մոսկվան Բաքվում հայերի դեմ կազմակերպված ջարդերին արձագանքել էր հունվարի 15-ին՝ Ադրբեջանում արտակարգ դրություն հայտարարելով, սակայն խորհրդային զորքը Բաքու է մտել միայն հունվարի 20-ին՝ երբ հայերի դեմ ջարդերի ալիքն արդեն մեկ շաբաթ շարունակվում էր։ Թերևս խորհրդային զորքերի միջամտությունը կարելի է առավելապես պայմանավորել նշված շրջանում Բաքվում արդեն իսկ անկառավարելի դարձած իրավիճակով։ Հայերի զանգվածային ջարդերը սկսելու օրը՝ հունվարի 13-ի հանրահավաքի [12] ընթացքում, «Ադրբեջանի Ժողովդրական ճակատ»-ի ղեկավար Ա․ Էլչիբեյը փաստացի վերջնագիր էր ներկայացրել խորհրդային Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով 1990թ․ մայիսի 28-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել։ Էլչիբեյը նշել էր, որ պատասխանը լսելու համար կհավաքվեն հունվարի 20-ին։

Դեպքերի ժամանակագրությունը թույլ է տալիս փաստել, որ ադրբեջանական կողմի այն կեղծ պնդումները, թե խորհրդային զորքը Բաքու էր մտել հայերի հրահրմամբ, անհիմն են, քանի որ զորքի միջամտությունը տեղի էր ունեցել հայերի զանգվածային ջարդերի սկսվելուց մեկ շաբաթ անց։

1990թ. մարտի 29-ին Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ խորհրդակցության ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է հունվարի 20-ի դեպքերը հետաքննող հանձնաժողով ստեղծել, սակայն այն չի ստեղծվել [13]: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պատվիրակությունը համանաձայնել է չհետաքննել հունվարի 20-ի դեպքերը՝ պայմանով, որ չեն հետաքննվի նաև հայկական ջարդերը։

Հունվարի 20-ի իրադարձությունների և Բաքվի հայկական ջարդերի վերաբերյալ ադրբեջանական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից մինչ օրս հնչած գնահատականներում կարելի է նկատել պատասխանատվությունից խուսափելու համար մեղքը միմյանց վրա բարդելու ձգտումը։ Այս համատեքստում հնարավոր է առանձնացնել նշվածի մի քանի ուղղություն՝

  • Հայկական ջարդերն ու «Սև հունվարը» դիտարկվել են Հեյդար Ալիևի կողմից իշխանության գալուն հիմք նախապատրաստող կազմակերպված գործողություններ [14,15
  • Հունվարի 20-ի իրադարձությունների համար մեղադրանքներ են հնչել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հասցեին և, ըստ որոշ կարծիքների, Ժողճակատը մարդկանց դուրս էր բերել փողոց՝ շատ լավ իմանալով, թե դա ինչով է ավարտվելու [16
  • 1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ, «ինքնապաշտպանական ուժերի» հրամանատար Էթիբար Մամեդովը մամուլի ասուլիսի [17] ընթացքում իշխանությանը մեղադրել է հայկական ջարդերը նախապես կազմակերպվելու մեջ, քանի որ այդպիսով կխոչընդոտվեր խորհրդարանական ընտրություններին իշխանության անցումը ԱԺՃ-ին։

Այսպիսով, թեև հունվարի 20-ի իրադարձություններն ու հայկական ջարդերը փոխկապակցված էին, սակայն կապը բնավ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը։ Խորհրդային զորքերի Բաքու մտնելու պատճառներից մեկը կարող էր լինել հայերի հետագա ջարդերի կանխումը, սակայն դա ամենևին չի կարող նշանակել, որ Բաքվի հայերը մեղավոր էին ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերի զոհը լինելու և դրանով իսկ Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանական զինված խմբերի միջև բախման «պատճառներից» մեկը դառնալու համար։

Վերոնշյալ փաստերի և հայտարարությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները և այլ քաղաքական ուժեր նպատակաուղղված քարոզչության և տարբեր մանիպուլյացիոն մեթոդների կիրառմամբ ադրբեջանական հասարակության շրջանում հայերի հանդեպ ատելության և թշնամանքի զգացումն արմատացնելու նպատակով օգտագործում են բոլոր ողբերգական իրադարձություններում «հայկական հետք» փնտրելու և «հայերի մեղավորությունը» ընգծելու քաղաքականությունը։ Որոշ դեպքերում հայատյացությունն առաջ է բերում ոչ տրամաբանական և անհիմն մեղադրանքների ու պատկերացումների տարածման, ինչի ականատեսն ենք լինում ամեն տարի «Սև հունվարի» օրերին։

Սաթենիկ Պետրոսյան

Հղումներ

  1. Yanvar şəhi̇dləri̇, http://files.preslib.az/projects/aggression/m1_4_az.pdf
  2. Л.М. Шахназарян, Военные Преступления Азербайджана против мирного населения Нагорно-карабахской Республики, Ереван-2016, с. 54
  3. Azərbaycan Respublikası Prezidentinin İşlər İdarəsinin prezi̇dent ki̇tabxanasi, Xronologi̇ya - 20 Yanvara aparan yol,
    http://files.preslib.az/projects/aggression/m1_3_az.pdf
  4. 20 Yanvar qırğınında erməni əli və ya Moskvaya 20 Yanvar tapşırıq-mesajı hələ bir həftə əvvəl Yerevandan verilmişdi, https://news.day.az/azerinews/860814.html
  5. Azərbaycan ombudsmanı 20 Yanvar faciəsinin ildönümü ilə əlaqədar beynəlxalq qurumlara bəyanat ünvanlayıb, https://azertag.az/xeber/1232534bilir? - sorğu,
  6. "20 yanvar haqqında nə bilirsiniz?" - 20 Yanvar (Qara Yanvar) haqqında xalqımız nə Azərbaycan Respublikası Prezidentinin İşlər İdarəsinin prezi̇dent ki̇tabxanasi, 20 bilir? - sorğu, https://www.youtube.com/watch?v=GkwS8isYjZQ
  7. 20 Yanvar Sorğu, https://www.youtube.com/watch?v=8Bj9MYr4Tvg
  8. QANLI YANVAR filmi (2015),  https://www.youtube.com/watch?v=5IJRuBKjwos
  9. Черное зеркало Азербайджана,
    http://karabakhrecords.info/publication_interviews_black_mirror_azerbaijan.html
  10. ГЕНОЦИД ДЛИНОЮ В ВЕК, Бакинская трагедия в свидетельствах очевидцев.- Ер.: Центр общественных связей и информации аппарата президента РА, 2016, книга первая, с.2
  11. Տ․ Հովհաննիսյան, Բաքվի և Սումգայիթի ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից, https://armenpress.am/arm/news/961323.html
  12. Qanlı 20 yanvar hadisəsindən bir həftə öncə....   https://www.youtube.com/watch?v=AItvr5pL03E&feature=youtu.be
  13. Л.М. Шахназарян, военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской республики, Ереван-2016, с. 55
  14. Ариф Юнусов: "Погромы армян в Баку были организованы по воле Гейдара Алиева", http://www.golosarmenii.am/article/74801/arif-yunusov-pogromy-armyan-v-baku-byli-organizovany-po-vole-gejdara-alieva
  15. 20 yanvar cinayətində Heydər Əliyevin əli, https://youtu.be/QxZli38ABVkЧерное зеркало Азербайджана,
    http://karabakhrecords.info/publication_interviews_black_mirror_azerbaijan.html
  16. Черное зеркало Азербайджана, http://karabakhrecords.info/publication_interviews_black_mirror_azerbaijan.html
  17. Э. Мамедов: Компромисса быть не может, https://www.kommersant.ru/doc/265810
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal