Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր:

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը:  

 

Загрузка...
Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Ար­մեն Դար­բի­նյա­նը ներ­կա­յաց­րել է կա­ռա­վա­րու­թյան նոր կազ­մը, իսկ Անդ­րեն կմաս­նակ­ցի Եվ­րա­տես­իլին Ադրբեջանը անօրինական պահում է Արցախի տարածքի 15 տոկոսը Եվրամիությունը արտոնություններ կտրամադրի վիզային լավ պատմություն ունեցող զբոսաշրջիկներին Ընդ­դի­մու­թյան ար­ժև­ո­րո՞ւմ, թե՞ իրա­վի­ճա­կա­յին լու­ծում. «Փաստ» Ստեփանակերտում բացվել է Վիտալի Բալասանյանի գրասենյակ Երբ կա­րև­ո­րը «մի­ա­վոր­ներ» հա­վա­քելն է. «Փաստ» Այսօր Կրկեսի միջազգային օրն է «Կո­պիտ դար է, կո­պիտ բար­քեր». հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տի­կան ավարտ­վեց. «Փաստ» «Կա նախ­կի­նից եկած մշա­կույթ, որը խան­գա­րում է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման լի­ար­ժեք կա­յաց­մանը». «Փաստ» «Մի մար­դու ճա­կա­տա­գի­րը փրկելն ավե­լի կա­րև­որ է, քան մա­սսա­նե­րին զվար­ճան­քի տա­նե­լը». «Փաստ» Քաղ­տեխ­նո­լոգ. «Տա­րա­կար­ծու­թյուն­ներն ավե­լի կսրվեն, ջրի երես դուրս կգան և էլ ավե­լի ճեղ­քեր կստեղծ­վեն». «Փաստ» Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նը չի ցան­կա­նում որևէ մեկ­նա­բա­նու­թյուն տալ. «Փաստ» Աջափնյակում երիտասարդն ի նշան բողոքի բարձրացել է էլեկտրասյան վրա՝ կտրելու բարձրավոլտ լարերը Ստեր կապված իմ անձի հետ.Դավիթ Սանասարյան Հայտնի է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի լիգա. օրվա լավագուն դրավագը (տեսանյութ) Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով Փաշինյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Նուրսուլթանում
Իդեալական պահվածքի 5 կանոններ, որոնք կարող են հասկանալ միայն ամենախելացի կանայք Հորոսկոպի 3 նշան ում ապրիլի ավարտին ճակատագրական շրջադարձ է սպասվում Ջրհոսները կարող են լուրջ տարաձայնություններ ունենալ․ ապրիլի 20-ի աստղագուշակը Համեղ նախաճաշ, որը կմաքրի ձեր օրգանիզմը տոքսիներից և կօգնի ամսեկան ազատվել 5 կգ ավելորդ քաշից Շատ կանայք լվանում են մազերն ավելի հաճախակի, քան պետք է․ ահա, թե ինչ են ասում մասնագետները յուղոտ մազեր ունեցող մարդկանց... Գազարի զարմանալի օգտակար հատկությունների մասին. Ո՞ր դեպքում է հակացուցված հում գազար ուտել Ճապոնացիները հնարել են բիսկվիթի հրաշալի բաղադրատմոս, որը զարմացրել է ողջ աշխարհին․ Այն պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ... Այն ինչ կատարվեց տեսանյութի 38-րդ վայրկյանում, ուղղակի անհավանական է և չունի բացատրություն Ոչ սովորական, բայց արդյունավետ միջոց՝ ընդդեմ փոշու․ Փոշին չի լինի՝ 2 անգամ ավելի երկար ժամանակ Այս բաղադրատոմսով հացը ստացվում է շատ փափուկ, բուրավետ և համեղ․ Պատրաստեք այն շատ արագ և հեշտ
website by Sargssyan