Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Իլյուզիոնիստը կամ Իլհամը փոխում է տակտիկան

Analysis

Ինչպես արդեն գիտենք, վարչապետ Փաշինյանը Դավոսում «անակնկալ» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ու զրուցել շուրջ մեկուկես ժամ: Իհարկե, «անակնկալ» ասվածը վերաբերում է ժողովրդին, քանի որ, եթե ԺյուլՎեռնը չես, աներևակայելի ու անհասկանալի է՝ ինչպես են երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարներն անակնկալ հանդիպում ունեցել։ Գործընթաց, որի համար մինչ օրս միշտ պահանջվել է մի քանի ամիս, հաճախ` անգամ տարի:

Ինչպես Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, այնպես էլ այս մեկը թափանցիկության առումով չէր փայլում: Եթե անցած հանդիպմանը ժպտում ու Մնացականյանի մոտեցումները ողջունում էր Մամեդյարովը, այս անգամ Ալիևն էր ողջունում Փաշինյանի մոտեցումները:

Անկեղծ ասած, ամենավտանգավորը հենց ալիևյան այդ «ողջույններն» են: Ի՞նչ է փոխվել Իլհամի պլանների մեջ, որ անվերջ խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու անառարկելիության ու «Երևանի ազատագրության» մասին: Ի՞նչ խոստումներ է տվել նրան Փաշինյանը, որն այդքան ոգևորել է Բաքվի խանին: Ինչու՞ է Նիկոլը ժպիտներ պարգևում Մամեդյարովին ու Ալիևին, որոնք արցախյան հարցի կարգավորման շուրջ ունեցած բոլոր հանդիպումներից հետո բեզուրայան այծի դեմքով են հեռացել կլոր սեղանի մոտից:

Առաջին հերթին պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության դիվանագիտական թևը որդեգրել է նախորդ իշխանությունների հետ կապ ունեցող ամեն բան ջնջելու արատավոր ու անհեռանկարային քաղաքականությունը: Նոր կառավարությունն ամեն գնով փորձում է քանդել ու հողին հավասարեցնել նախկինների՝ Արցախի հարցում ունեցած բոլոր ձեռքբերումները: Դրա մասին են խոսում թե՛ Ալիևի, թե՛ Մամեդյարովի, թե՛ ադրբեջանական հասարակության վերջին շրջանում անսքող հայտարարությունները, որտեղ, գրեթե միշտ, ուղղակի և անուղղակի հիշատակվում են ՀՀ իշխանությունները: Այս քաղաքականությունը կարող է լուրջ կորուստների հանգեցնել, քանի որ ներկա եվրատենչ իշխանությունը կարող է իրավիճակի լրջությունը չպատկերացնելով, իրեն «հումանիտար պոռթկումներ» թույլ տալ և այպանել այն քիչ, թե շատ պիտանին, որն ստեղծել է նախկին կայսերատենչ իշխանությունը:

Զարմանալի է նաև Ադրբեջանում, այսպես կոչված, «Ղարաբայան համայնքի» աննախադեպ ակտիվացումը: Ի դեպ, եթե այդ համայնքի նախկին ղեկավարը խոսում էր հայերին մորթազերծ անելու մասին, ապա նոր ղեկավարը խոսում է երկու ժողովուրդների «հաշտության, բարեկամության ու համատեղության» մասին: Առավել զարմանալի է, որ այս խոսակցություները, ժամանակային առումով, ուղիղ համեմատական են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և դրանով պայմանավորված հանդուրժողականության ու հումանիզմի կեղծ կատեգորիաների՝ քաղաքական դաշտ դուրս բերման հետ: Ըստ էության՝ իշխանափոխությունից հետո հասարակության տեսադաշտ բերված Ասյա Խաչատրյանին, Լարա Ահարոնյանին, Հայկ Բարսեղյանին ու մյուսներին այլ մոլորակայինները չէին իջեցրել Հայաստան և մահվան սպառնալիքով ստիպել հանդես գալ իրենց հայտնի հայտարարություններով:

Երբեք չի կարելի մոռանալ, որ ՆիկոլՓաշինյանը, որքան էլ հիմա թաքցնի կամ հերքի իրողությունը, չի կարողանա, որովհետև ճշմարտությունը մեկն է` Նիկոլը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական-գաղափարական հոգեզավակն է: Հիշյալ ճշմարտությունը փաստել են թե՛ ընդդիմադիր, թե՛ արդեն իշխանություն դարձած Փաշինյանի քաղաքական մոտեցումները:

Դեռ անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Փաշինյանի ընդդիմախոսներն ակտիվորեն առաջ էին տանում այս թեզը և փորձում հավատացնել հասարակությանը, որ Փաշինյանի իշխանությունը պատուհաս է դառնալու Արցախի՝ այդպիսով նաև ողջ Հայաստանի գլխին:

Թե ինչ է սպասում Արցախին, հստակ միայն Աստված կարող է ասել, բայց ստեղծված վտանգը չտեսնելու համար ո՛չ միայն հարկավոր է կույր լինել աչոք, այլև մտոք: Հիմա ասելիքը ժողովրդինն է, մտավորականությանը, ներկա ու նախկին զինվորականներինը, բոլորինը՝ ազգինը: Եթե իշխանության կազմակերպած այս աճպարարական գործողություներին չտրվեն համարժեք պատասխաններ, ապա ամեն ինչ ավելի վատ ընթացք կարող է ունենալ: Զգոնություն է պետք։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal