Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ


«Պադավատը» կտրեց «պրեմիան». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգևավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգևավճարների շուրջ քննարկումների հետևանքով: Ինչ–որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս կողմից էլ, սակայն, դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ վտանգ կա, որ կոնկրետ թերացումների հարցում ոչ միայն չեն գտնվի համակարգային լուծումներ, այլև իշխանությունը կանցնի բացառապես մանիպուլ յատիվ գործելակերպի՝ ցանկացած քննադատությունից հետո հասարակությանն ինչ–որ բան զիջելով:

Այնուամենայնիվ, այսպես կոչված, «պադավատների» ջարդը որոշակիորեն ստացավ դրական արձագանքներ: Պատճառը շատ պարզ է: Նախորդ իշխանությունների օրոք ծառայողական մեքենաների թիվն ահռելիորեն ուռճացվել էր: Այն դարձել էր նախորդ իշխանության քաղաքականության դրսևորումներից մեկը, երբ յուրայինների բանակը խրախուսվում էր բազմաքանակ ծառայողական մեքենաներով: 

Նոր իշխանությունները նաև ընդդիմություն եղած ժամանակ այս մասին բազմիցս են խոսել: Պարզ էր, որ ինչ–որ մի պահի նրանք այս խնդրին անդրադառնալու էին: Վատ է, իհարկե, որ խնդրին անդրադարձը եղավ բացառապես պահի ազդեցության տակ՝ կրելով բացառապես պոպուլիստական երանգ: Չքննարկվեց, չբացատրվեց ծառայողական մեքենաների արդյունավետության հարցը: Ի վերջո, ինչքան էլ այդ մեքենաների ընկալումը հանրության մոտ բացասական լինի, պարզ է, որ դրանք ադմինիստրատիվ կառավարման օպերատիվության կարևորագույն մասն են կազմում: Հատկապես Հայաստանում, որտեղ տեղական ինքնակառավարումը թույլ է, և հաճախ կառավարության պատասխանատուներն են ստիպված հայտնվել այս կամ այն խնդրի կիզակետում:

Հաշվի առնելով, որ ծառայողական մեքենաների խնդրին տրվում է պահի լուծում բացառապես վարկանիշային նկրտումներից ելնելով, կա մտահոգություն, որ ինչպես այս, այնպես էլ ապագայում այլ հարցերի դեպքում կառավարությունը հասարակական դժգոհությունների վախից կարող է գնալ նման քայլերի: Ոչ համակարգային, այլ սոսկ պահի թելադրանքով: Իսկ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան իշխանությունը հանձնել փողոցին ու դրա տարատեսակ խմբերին, հարմարվել այդ խմբերի քմահաճույքներին:

Այնինչ, թե՛ ծառայողական մեքենաների, թե՛ պարգևավճարների հարցը պետք է դիտարկվեին ու լուծումներ ստանային կառավարության աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, ոչ թե հասարակության դժգոհության վախից կամ հասարակությանը դուր գալու ցանկությունից: Փոխանակ պարգևավճարների աղմկահարույց թեման խորքային քննարկման առարկա դարձնելու ու դրան համակարգային լուծումներ տալու, փաստորեն, ընտրվում է հասարակության դժգոհությանն արժանացած խնդիրը մոռացության տալու մարտավարությունը: Կարճաժամկետ առումով սա գուցե հաջողի, բայց երկարաժամկետ հեռանկարում սա նշանակելու է կառավարության արդյունավետության ստորադասում փողոցին, ինչի հետևանքներն ապագայում իրենց մասին խոսել կտան: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»