Yerevan, 01.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայկական պարադիգմա

Analysis

Կար ժամանակ` քաղաքական մի ակտիվիստ, ապա վարչապետ արագաչափ էր սկոչում ու խոստանում էր վերացնել, հանել կարմիր գծերը, տեսանկարահանող սարքերը պակասեցնել, եղածը թույլատրել միայն վարորդին տեղյակ պահող նշանների առկայության պարագայում, ԵԱՏՄ-ից դուրս գալ, պարզել ՀԱՊԿ-ին անդամության իմաստը ՀՀ անվտանգության տեսանկյունից, գազի ու էլէներգիայի գինն իջեցնել, վերացնել կուտակային կենսաթոշակայինը, ասպիրանտներին տարկետում տալ, զինվորներին որակյալ «մայկա-տրուսիկ», թոշակները և աշխատավարձերը բարձրացնել:

Փոխարենը երբեք չի խոստացել տնտեսությունը զարգացնել, արդյունաբերական ներուժը մեծացնել, «Նաիրիտը» աշխատեցնել, չի խոսել տնտեսական առաջնահերթությունների մասին, բացի ՏՏ տեխնոլոգիաների զարգացումից:  Հիմա նույն ինքը`  Նիկոլ Փաշինյանը, Դավոսում ասում է` հարստացեք և հարստացրեք Հայաստանը: Եվ գուցե սպասում է, որ մինչև իր վերադարձն արդեն Հայաստանը հարստացած է լինելու, ու իրեն մնալու է ժողովրդին շնորհավորել և 3000 դրամով խաշ ուտելու գնալ: Որովհետև ինքն ամեն ինչ արել է, օրինակ` կաշառք չի տալիս ու չի վերցնում: Կոռուպցիա չկա: Հարկային օրենսդրությունը սրբած սուր է` անօրինականության հետ կտրում-դեն է գցում ինչ իրեն պետք չէ:

Սակայն այս ամենի ֆոնին Հայաստանի հպարտ քաղաքացիները քաղաքներում ու գյուղերում շարունակում են իրար սպանել ու թալանել, ցած են նետվում կամուրջներից, անտառներում ծառեր են կտրում ու գողանում, բանկոմատներ ու բանկեր են թալանում, վթարվում են ու մեռնում: Ինչպես առաջ: Սպասում են` «նախկինների» թալանը միլիարդ առ միլիարդ բացահայտվի ու պետբյուջե լցվի` պետական պարտքը փակի, զենք գնվի, աշխատատեղ ստեղծվի, քիչ ու միչ իրենց բաժանվի: Փոխարենը բռնում ու բաց են թողնում, հետո էլի են բռնում ու ասում են`  էնքան ճարպիկ են գողացել, որ թղթի վրա ամեն ինչ օրինական է, չեն բռնվում: Փոխարենը բարձրանում են գները ու հարկերն են ավելանում, կյանքը դժվարանում է, աշխատանք գտնելը դառնում անհնար։ Փոխարենը` «օրը 18 ժամ աշխատող մարզպետները» կես տարի աշխատած «քայլածներին» ու իրենք իրենց են պարգևատրում ու դժգոհում են` օրենք չենք խախտել, ի՞նչ եք մի կտոր հացը հարամում: Սկզբունքնորեն  ճիշտ են անում, որովհետև երեկվա ընտրություններում ժողովուրդն իրենց 80 % քվե է տվել ու ցանկացած քաղաքական անչափահաս կամ կուսակցափոխ իրավունք ունի ասել` մենք հաղթել ենք, դուք ո՞վ եք:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի անել` ինչ ուզում է: Օրինակ` գնալ Դավոս ու հանդիպել Իլհամ Ալիևին: Ծնողների օրհնությունը չստացած սիրահարների նման ծակ ու ծուկեր են փնտրում` իրար տեսնելու: Ալիևին ի՞նչ: Նրան շատ ձեռնտու է ամբողջ աշխարհին ի ցույց դնել իր բարի կամքը` տեսեք-տեսեք` ինչքան եմ խաղաղություն ուզում, ինչ բարի ու համբերատար եմ: Իսկ դուք Վիեննայում ասում էիք շփման գծում վերահսկող սարքեր ու դիտորդներ են պետք: Ալիևին ձեռնտու են «Որտեղ տեսնենք` հանդիպենք» սկզբունքով զրույցները, նրան է պետք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերել` 20 տարի ջանք էր թափում: Փաշինյանի ինչի՞ն է պետք: Պարզվում է` պետք է: Դե գոնե մի ժամ ու կես: Իսկ հետո մի 5 րոպե կարելի է մուննաթ գալ բոլորի վրա առ այն, որ դավադրություններ են հնարում` աբսուրդ է:

Համաշխարհային պատմության մեջ ոչ մի բանակցող հակառակ կողմից չի տեղեկանում «բանակցային գործընթացի պատմությանը»: Պարզ պատճառով` նրան ճիշտ տեղեկատվություն չի տրվելու, ասվելու է այն ու ներկայացվելու է այնպես, ինչ ու ինչպես իրեն է ձեռնտու: Դա արդեն տեսակետ ու դիրքորոշում է: Իսկ տեսակետի ու դիրքորոշման փոխանակումը բանակցություն է, որից հետո ասել` սա «բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ», ծիծաղելի է:

Ոմանց համար պրագմատիկ ու կառուցողական, ոմանց համար կիրթ Իլհամը մանկության ընկեր չէ, միջազգային կազմակերպության ղեկավար չէ, բարեկամական հարաբերությունները հավաստած երկրի նախագահ կամ վարչապետ չէ, Ադրբեջանի նախագահն է, երկրի, որ Արցախի հետ չավարտված պատերազմի մեջ է, որ 2016-ի ապրիլին պատրաստվում էր Ստեփանակերտը գրավել:

Ադրբեջանի նախագահը չէ այն մարդը, որ բանակցության պատմություն պիտի ներկայացնի ՀՀ վարչապետին, իսկ նա լայվով ազդարարի, որ ժամուկես պատմական էքսկուրսի մեջ է եղել: Մեղմ ասած` կամ հավաստի չէ, կամ վայել չէ: Առավել ևս, որ այդպես էլ չի հստակեցվում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պատկերացումը, նվազագույնը` բանակցության ձևաչափի մակարդակով` Ստեփանակերտի մասնակցության մասով: Եվ` ընդհանրապես բխու՞մ է բանակցային գործընթացի արագացումը հայկական շահերից, երբ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է և ոչ մի անգամ չի հրաժարվել իր հայտարարություններից, որ թույլ չի տա հայկական երկու պետության գոյություն, չի հրաժարվում իր սուբստանտիվ օրակարգից` տարածքներ ոչնչի դիմաց, առավելագույնը` խաղաղության, բայց ոչ կարգավիճակի: Դավադրությու՞ն է մտածել, որ կամ Ալիևը կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, ևՀՀ վարչապետը ուզում է օր առաջ համաձայնագրի վերածել, կամ ֆանտաստիկան բարենպաստ վիճակ է, որ վարչապետն ուզում է կանխել: Եթե կա երրորդ տարբերակ, պիտի ասվի: Առավել ևս, որ նույն Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով:

Անդրանիկ Հարությունյան

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023