Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Այս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը․․․

Interview

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավոսյան հանդիպումը ծնեց բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ի՞նչ կարող էին քննարկել երկու երկների ղեկավարները շուրջ մեկ ու կես ժամ։ Թեպետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ զրույցի ընթացքում եղել է փոխադարձ զրույց ընկալումների մասին, այնուամենայնիվ, այդ հանդիպումը դարձավ հերթական բուռն քննարկումների առիթը, որտեղ դիտարկվում են Արցախի վերաբերյալ ամենատարբեր վարկածները, հնարավոր ռիսկերն ու վտանգները։ Նույնիսկ այս հանդիպումից հետո ռուս քաղաքագետ Սստանիսլավ Տարասովը ենթադրություններ էր կատարել և հայտարարել, որ այս տարվա հունիս ամսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, որով հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ։ Այս և վերոնշյալ թեմաների, ինչպես նաև Ալիև-Փաշինյան հանդիպմանը նախորդող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ կարող էին քննարկել երկու հակառակորդ երկրների առաջնորդները 1․5 ժամ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։ Փաշինյան-Ալիև հանդիպումից ի՞նչ հետևություններ կարող ենք անել և որքանո՞վ կարող է ռուս քաղաքագետ Տարասովի հայտարարությունը՝ կապված հունիսին հողերի հանձնման պայմանագիր կնքելու հետ, իրականության հետ աղերսներ ունենալ։

-Կարծում եմ՝ ոչ ոք բացի Փաշինյանից, Ալիևից և նրանց կանանցից՝ չգիտեն, թե ինչ են խոսել երկու ղեկավարները: Մեկ ու կես ժամվա ծավալն ինքնին արդեն լուրջ հանգամանք է: Չեմ կարծում, թե այդքան ժամանակ Ալիևը մանրամասն պատմել է այն մասին, թե Հայաստանի որ նախկին ղեկավարն ինչ գին էր ուզում Արցախի ազատագրված յոթ շրջանները վաճառելու դիմաց: Իհարկե, այլ բաներ էլ են խոսել: Այս մասին արդեն բազմիցս արտահայտվել եմ: Հայաստանի շահերին հակառակ են Ալիևի հետ հանդիպումները, բանակցությունները և շփումները: Դա որևէ լավ հանգրվանի մեզ չի հասցնելու: Ես անհանգիստ եմ, բայց Տարասովին նույնպես չեմ հավատում: Որտեղի՞ց գիտե այն՝ ինչի մասին խոսում է: Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու ընդունվածությունը Հայաստանում որևէ դեր չեն կարող խաղալ որևէ տարածք հանձնելու գործում, եթե, հանկարծ, վարչապետը նման ծրագրեր կամ մտադրություն ունենա: Այդ ամբողջ լեգիտիմությունը մի քանի օրում հօդս կցնդի հենց այն պահին, երբ հայտնի կդառնա, որ նման մտադրություններ կան: Եվ կարծում եմ, հուսով եմ, գրեթե վստահ եմ, որ Փաշինյանը դա լավ է հասկանում: Հետևաբար չեմ ուզում հավատալ այն տեսություններին, թե նա կարող է գնալ նման քայլերի: Ես առավել հակված եմ նրան, որ Տարասովն ու իր գաղափարակիցներն առանձին օրակարգ են հետապնդում: Ոչինչ բացառված չէ, բայց գոնե այս պահին նշված սցենարն ինձ մեծապես անհավանական է թվում:

 

- Բուռն քննարկումների առիթ դարձավ տարածքներ՝ խաղաղության դիմաց խոսակցությունները։Հանրության մեջ այսպիսի խոսակցություններ շրջանառելը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Շատ լավ է, որ քննարկվում է և քննարկողներից մեկն էլ ես եմ: Ի տարբերություն շատ այլոց՝ մենք հսկայական աշխատանք ենք կատարել այս դաշտում դեռևս երկու տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Անգամ Շուշիում ծավալուն միջոցառում անցկացրինք, որի ժամանակ ընդունեցինք հայտնի «Շուշիի հռչակագիրը»: Հիմա քննարկումները վերսկսվել են, որովհետև իշխանությունը տարօրինակ կերպով սկսել է շատ ակտիվ հարաբերվել Ադրբեջանի ղեկավարության հետ: Իսկ, քանի որ Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցությունները շարունակում վարվել, իսկ դրանք ծնունդն են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների և գործողությունների, մեր քննարկումները նպատակ ունեն զգուշացնելու նոր իշխանություններին, որպեսզի չմտնեն այն ճահիճը, որտեղից վերադարձ չկա: Նոր իշխանությունում՝ թե՛ գործադիրում և, թե՛ օրենսդիրում հանդիպում են մարդիկ, որոնք ԼՏՊ-ի իբրև թե խաղաղասիրական, իբրև թե հաշտության հնարավորության ջատագովներն են: Մյուս կողմից՝ Մադրիդյան սկզբունքները շարունակում են նոր թափ ստանալ՝ արդեն լեգիտիմ իշխանությունների օրոք: Սրանք խնդիրներ են, որոնց նոր իշխանությունները պետք է շատ լուրջ մոտենան: Իրենց ընտրել է ժողովուրդը և ժողովուրդը շարունակում է հավատալ իրենց։ Անել մի բան, որ ոչ թե ժողովրդի՝ այլ ավելի բարձրազգային շահերին կարող է սպառնալ՝ չի կարելի: Քննարկումները դրան են ուղղված՝ սթափեցնելու և օգնելու: Եվ նախևառաջ օգնելու, ոչ թե ինքնանպատակ քննադատելու: Գոնե մեր մասով այդպես է:

-Եվ վերջում, ի՞նչ եք կարծում՝ Բոլթոնի հետ վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ իսկապես քննարկում չի՞ եղել Արցախյան խնդրի շուրջ, ինչպես Փաշինյանն է նշում։

-Ես այդ հեռախոսազրույցը չեմ լսել, ո՛չ Բոլթոնի, ո՛չ էլ Փաշինյանի գրասենյակում այդ պահին չեմ եղել և երկուսից ոչ մեկի հետ չեմ խոսել: Նման պայմաններում այլընտրանք չկա, քան հավատալ կողմերից մեկի խոսքերին, եթե մի կողմն է խոսում: Իսկ ընդհանրապես՝ իսկապես հնարավոր է՝ չի եղել: Ես հավատում եմ վարչապետի խոսքերին: Ամերիկյան դիվանագիտությունը հաճախ ակնարկներով է վարվում, կամ՝ լռությամբ՝ թողնելով դիմացինի երևակայությանը: Գուցե հենց այդպիսի մի հանգամանք է գործել: Քանի որ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն սկսել են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, բնական է, որ կողմնակի ճնշումները՝ հասնելու ժամանակավոր «խաղաղության», մեծանալու են: Դրան այլընտրանք չի լինելու: Հետևաբար, հիմա՝ որ երկրի կարևոր որ պաշտոնյան ինչ կասի՝ ընդհանուր առմամբ մեծ բան չի փոխում: Կարևորն այն է, որ Մադրիդյան կործանարար սկզբունքներն են դարձյալ բանակցվում: Ամեն բան դրանց շուրջ է վաղուց կառուցված: Եվ որքան էլ Փաշինյանը հող հանձնող չլինի, որքան էլ նախորդ կառավարիչների դավաճանական գիծն իրականացնող չլինի՝ ճնշումը նրա վրա մեծանալու է: Այս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը՝ հանելու սեղանից այդ կործանարար փաստաթուղթը և դրանով վիճակն ավելի է բարդանալու: Ճնշելու են, Հայաստանում դիմադրելու են և վերջում այլ՝ առավել տհաճ սցենարներ են հրապարակ գալու:

Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer