Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քաղաքական դաշտի ամորֆ իրականությունը

Analysis

Վերջին շրաջանում ընդունված է համարել, որ հեղափոխությունը վերացրեց ընդդիմությունը, ավելին` ժողովուրդն ընդդիմության պահանջարկ չունի: Սա դասական միֆ է: Հեղափոխությունն ընդդիմության փոխատեղում կատարեց` նախկին իշխանությանը խորհրդարանից մասամբ դուրս բերելով: 33-րդ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ի հետիրհանդիպումով Նիկոլ Փաշինյանը դա հաստատեց: Բայց միայնՀՅԴ-ն չէ ընդդիմություն, իրական ընդդիմությունը նորից ձևավորվում է ժողովրդի մեջ, ու ինստիտուցիոնալ չգոյության պատճառն իշխանության ինստիտուցիոնալ անավարտությունն է` դեռ մեծ է սպասումը, թե ինչ է անելու նոր իշխանությունը: Ընդդիմանալ ընդդիմանալու համար չի նշանակում ընդդիմություն լինել:

Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպման հետևանքն էր այն, որ Մոսկվայում Փաշինյանը կրկնեց. «Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ուստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»:

Իրականում կոնկրետություն կա. Ալիևը համաձայն չէ ԼՂՀ-ի անկախության կարգավիճակին, ու դա փակուղի է տարել բանակցությունները շատ վաղուց և թույլ չի տալիս փակուղուց դուրս գալ: Թեպետ տարբերակներ առաջարկվում են. օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Փարիզի հանդիպմանը հաջորդեց համանախագահների հայտարարությունը, որտեղ ընդգծվում էր «հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը»: Եվ դա կապված չէր կարգավորման գործընթացում համաձայնության հետ: Այսինքն` համանախագահներն առաջարկում են քաղաքական անհամաձայնությամբ հանդերձ` տարածաշրջանային տնտեսական համագործակցության քայլ անել: Եվ մերժողը Հայաստանը չէ, որովհետև քայլ առ քայլ վստահության մթնոլորտ ստեղծելու ու անվտանգության միջավայր ձևավորելու առաջարկներ վաղուց են հնչել Հայաստանից:

Փաստացի դա միջազգային պրակտիկա է` տասնամյակներ ձգվող Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտի պայմաններում` ոչ Պաղեստինի, ոչ Իսրայելի կողմից խոչընդոտ չի հարուցվում զբոսաշրջիկների և ուխտագնացների առաջ, թեպետ Պաղեստինի ու Իսրայելի սահմանին հայտնի պատն է ու նրանք պատերազմական վիճակում են: Հայաստանի զիջումների ու հունիսին տարածքներ` խաղաղության դիմաց սկզբունքով Բաքվի հետ համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից արտահանվող միֆը բխում է Ադրբեջանի շահերից: Թերևս դրան էլ ուղղված էր Նիկոլի Մոսկվայում հայտարարությունը` Արցախի անունից չբանակցելու մասին: Հայաստանը չպիտի Ղարաբաղի հարցում իր քաղաքականության հիմքում դնի բանավոր խոստումները և պետք է օրակարգ վերադարձնի 2016-ին Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը: Վիեննային հաջորդած Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի հանդիպումները Վիեննան բեկանելու համար էին, Հայաստանը պետք է վերականգնի Վիեննայի օրակարգը` ինչ էլ պայմանավորված լինի Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում կամ Դավոսում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից բանակցությունները դուրս բերելը Իլհամ Ալիևի բյուրեղապակե երազանքն է` հարցի լուծումը միջազգային երաշխիքներից զերծ պահելու և ցանկացած պահին ռազմական լուծման գնալու համար: Բաքվի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, սուբստանտիվ բանակցությունների շանտաժին Հայաստանը պիտի պատասխանի ԵԱՀԿ ՄԽհամանախագահների միջնորդությամբ Վիեննայի բանակցությունների պայմանավորվածությունների կատարման պահանջով, որից հետո միայն կարող են բովանդակային բանակցությունները սկսվել: Այս հարցում չի կարող երկընտրանք լինել:

Քայլ առ քայլ Հայաստանը պետք է դուրս բերել քրեական քրոնիկոնի շրջագծից: Այս բարոյահոգեբանական պատերազմում հաղթողներ չկան: Պետությունը չի կարող անվերջ տարուբերվել ձերբակալությունների ու դատավարությունների ալիքի վրա: Իրենց «ժողովուրդ» անվանող ու որոշակի խմբի շահեր արտահայտող ակտիվիստներին պետք է մատչելի բացատրվի, որ ժողովուրդը իրենք չեն, արդարադատությունը պետության իրավասությունն է, ու փողոցում չեն որոշումներ կայացվում: Արդարադատության համակարգում արմատական փոփոխություններ են պետք, համատարած մեղավորության կանխավարկածով համակարգը չի կարող գործել: Պարտադիր չէ, որ ամեն իշխանություն իր «հաց բերողին» ունենա: Եվ պարտադիր չէ, որ բոլոր պաշտոններում ու պաշտոնանման տեղերում աշխատեն ՔՊ-ականները կամ ՀԱԿ-ականները: Սա այն սեպը չէ, որ սեպով են հանում: Արժեքային համակարգի հիմքում պետք է չափանիշ լինի, ոչ թե վրեժ: Ժողովրդից վրեժ չեն լուծում` երեկ համատարած ՀՀԿ-ացումով, այսօր` ՔՊ-ացումով: Մարդու քրոմոսոմների մեջ կուսակցականի գեն չկա, իսկ հավելյալ գենը դաունի համախտանիշի վկայություն է` բժիշկները կվկայեն:

Անդրանիկ Հարությունյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia