Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մարտիմեկյան «դեժավյուներ»

Analysis

Անկախության տարիներին դաժան պայքար է ընթացել քաղաքական ուժերի մեջև: ՀՀ-ում իշխանության հասնելու միակ ձևը եղել են ընտրությունները: Երկիրը գտնվելով պատերազմական վիճակում, որևէ քաղաքական ուժ իր վրա չէր կարող պատասխանատվություն վերցնել ժողովրդին զինված պայքարի տանելու: Իշխանության հասնելու ժողովրդի միակ հույսը մնում էին ընտրությունները:

Սահմանադրության համաձայն չորս (ազգային ժողովի) և հինգ (նախագահական) տարին մեկ երկրում անցկացվում էին ընտրություններ: Եթե անկեղծ լինենք, այդ երկու ընտրություններից միայն նախագահի ընտրություններն էին ժողովրդին հանում փողոց: Ժողովի ընտրությունները երբեք չէին վիճարկում, որովհետև բոլորն էլ գիտեին, որ ժողովուրդն իր ձայնը ծախել է իշխող քաղաքական ուժին: Այդ կապակցությամբ միայն լրատվական միջոցներն էին աղմկում:  Ասացինք` իշխանություն փոխելու միակ միջոցը մնում էին նախագահական ընտրությունները:

Ժողովուրդը, որն ընդամենը մի քանի տարի առաջ հոգով և սրտով «Լևոն-Լևոն» էր կանչում, հիասթափվել էր ու ատելությամբ էր լցվել ոչ միայն նրա, այլև այն քաղաքական ուժի նկատմամբ, որը կոչվում էր ՀՀՇ:

Հանուն ճշմարտության ասենք, որ երկրում Լևոնից և նրա քաղաքական հենարան ՀՀՇ-ից բացի չկար որևէ ուժ, որի հետևից կարող էր գնալ ժողովուրդը:  Միակ անհատը, որը կարող էր տանել ժողովրդին իր հետևից, Վազգեն Մանուկյանն էր: Ճիշտ է, նա ՀՀՇ-ի վագոնից ժամանակին թռած անհատ էր, բայց և այնպես ժողովուրդը նրան այնքան էլ չէր վստահում, բայց քանի որ քաղաքական բեմում նրանից բացի չկար ուրիշ մեկը, ժողովուրդը պատրաստ էր գնալու նրա հետևից: Այդ ժամանակ Մանուկյանը դեռևս չվարկաբեկված իր համախոհներից ստեղծել էր կուսակցություն: Մանուկյանին ակտիվորեն օգնում էր Պարույր Հայրիկյանը: Պետք է ասել, որ 1996-ին նախագահի պաշտոնի համար սկսված ընտրական կամպանիան Մանուկյանը շատ հաջող էր կազմակերպել, և, իշխանական այն մեղադրանքները, թե Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ եղած ժամանակ Վազգեն Մանուկյանը թույլ էր տվել «սխալներ», այդ պահին այնքան էլ դեր չէին խաղում:

Տեղին է նկատել` ժողովուրդը գնում էր Վազգեն Մանուկյանի հետևից ոչ թե նրա նկատմամբ ունեցած սիրուց, այլ համաժողովրդական այն ատելությունից դրրդված, որ կար դեպի Տեր-Պետրոսյանն ու իր թիմը: Չնայած տեղի ունեցած ընտրակեղծիքներին, Մանուկյանը հաղթեց:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ինքնահռչակումից հետո ժողովուրդը դուրս եկավ փողոց: Ամբողջ Բաղրամյանը, հարակից տարածքները լիքն էին մարդկանցով: Ժողովուրդը շարժվում էր դեպի նախագահի նստավայր, որը շրջապատված էր մահակներով և վահաններով զինված ոստիկաններով: Վազգենի հրամանին էր սպասում ժողովուրդը, որի ատելության աղեղը գերպրկված էր:

Ավելի ուշ Բաղրամյան փողոցում ջրցանմեքենաներն արդեն «լողացնում» էին ժողովրդին: Եվ այդպես ավարտվեց, ավելի ճիշտ մարվեց ժողովրդական ցասումը: Վազգեն Մանուկյանը հանուն իր հաղթանակի չգնաց արյուն թափելուն:

Անդրդառնանք 2008 թվականի մարտի մեկին: Եթե Քոչարյանն իշխանության գալով տար ԼևոնՏեր-Պետրոսյանի` որպես նախագահի, անցած ուղու քաղաքական, տնտեսական և իրավական գնահատականը, այսօր նա չէր հայտնվի մեղադրյալի աթոռին: Նրա խոսքերը, թե առաջին նախագահ ինչ են դատում և նախադեպ պետք չէ ստեղծել, հիմարություն է: Այսօր ստացվում է, որ առաջին և երրորդ նախագահներին չեն դատում, այլ դատում են միայն երկրորդին: Այստեղ տեղին է հարցնել. մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավարը հանուն ինչի՞ կեղծեց քննության արդյունքները, հանուն ինչի՞ փոխեց զինվորների կողմից ավտոմատներից արձակված 1000 փամփուշտները, հանուն ինչի՞: Այնքան շատ են այդ հարցերը, որոնց պատասխանները կտա միայն արդարքննությունը:

Լեհ գրող Սենկևիչի հայտնի խոսքերը փոքր-ինչ ձևափոխելով, կարելի է ասել` արդեն 30 տարի է, ինչ նման գործերի նախաքննությունը մեր երկրում ուղղորդվում է սրիկաների կողմից:

Այսպեսիով՝ հնարավո՞ր էր կանխել մարտի 1-ը, թե՞ ոչ: Այո, հնարավոր էր, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հանուն իշխանության... Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հանուն իշխանության պայքարող քաղաքական գործիչ է և մտածում էր` որքան շատ արյուն, այնքան լավ:

Այսօր արդեն բացահայտ խոսում են Գորբաչովի, Ելցինի դավաճանական էության մասին: Կգա ժամանակը և մեր ժողովուրդն էլ գուցե կարթնանա քնից և կհասկանա, թե ով է ԼևոնՏեր-Պետրոսյանը: Որքան Ռոբերտ Քոչարյանն է մեղավորմարտի 1-իհամար, այնքան էլ մեղավոր է Տեր-Պետրոսյանը: Լևոնին լրիվ բնութագրելու համար հիշենք նրա խոսքերը` մարտի 1-ի գիշերը ես շատ հանգիստ քնել եմ: 

Անդրանիկ Հարությունյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia