Ի՞նչ է հայտարարագրել Շենգավիթ համայնքի ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու և 2018թ. տարեկան հայտարարագրերը:

Նշենք, որ Ռ. Մկրտչյանը Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2018թ. նոյեմբերին: Նշված երկու հայտարարագրերը ներկայացրել է 2019թ. հունվարի 24–ին և 25–ին:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ բացի անշարժ գույքի վերաբերյալ տվյալներից, այլ տվյալներ չկան: Այստեղ նա հայտարարագրել է երկու բնակարան:

Իսկ արդեն 2018թ. տարեկան հայտարարագրում վերոնշյալ երկու բնակարանները չկան: Փոխարենը՝ 2018թ. տարեկան հայտարարագրում առկա է տեղեկատվություն դրամական միջոցների վերաբերյալ: Ըստ տարեկան հայտարարագրի՝ Ռ. Մկրտչյանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 840 000 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում նվազել է՝ կազմելով 500 000 ՀՀ դրամ:

Ռազմիկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը
website by Sargssyan