Արցախում սպորտի ոլորտի հետագա զարգացումը՝ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո
ԲլոգՍեդա Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես հայտնի է փետրվարի 1-ին ԲՀԿ կուսակցությունը ուղևորվեց Արցախ, որտեղ բազմապրոֆիլ հանդիպումներ տեղի ունեցան, ինչպես օրինակ հանդիպում Արցախի ԱԺ-ի հետ, այցելություններ տարբեր զորամասեր, հանդիպում Արցախի մարզիկների հետ:
Առավել ուշագրավ էր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը մարզիկների հետ, որն անցավ բուռն ու հագեցած քննարկումներով; ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմեցին մի շարք հարցերով ու խնդիրներով, որոնք հրատապ լուծում էին պահանջում և առանց որի անհնար էր զարգացնել ու կայուն ուղղու վրա դնել սպորտն Արցախում:
Այն խնդրին, թե Արցախում չկա օլիմպիական կոմիտե և սպորտը կարծես թե անտեսված է, Ծառուկյանը առաջարկեց Արցախում հիմնել մասնաճյուղ, որի ղեկավարին կնշանակեն հենց իրենք՝ արցախցիները, իսկ ֆինանսական ու դրամական ողջ ծախսերը կհոգա Ծառուկյանը:Մարզիկների մրցույթների ու մարզական ուղևորումների հետ կապված ծախսերը Ծառուկյանը ևս իր վրա վերցրեց՝ կարևորելով նրանց մասնակցությունը միջազգային տարբեր մրցույթներին: Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց օգնել, սատարել ու աջակցել արցախցի մարզիկներին ցանկացած հարցում, և կարելի է ասել, որ քննարկումն իր դրական արդյունքը տվեց, քանի որ այսուհետ Արցախի մարզիկները ևս կունենան իրենց հիմնական հովանավորը ի դեմս Ծառուկյանի, ով մշտապես եղել է սպորտի աջակիցը Հայաստանում: