Նման հանդիպումները լինելու են շարունակական և ծառայելու են ի շահ երկու պետությունների միասնական բարգավաճման. Գագիկ Ծառուկյան
BlogՀասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, պաշտոնական այց կատարեց Արցախի Հանրապետություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թերևս մշտապես աջակից է եղել այն խնդիրների լուծմանը, որոնք համարվել են առաջնային և հիմնաքարային մեր երկրի և մեր ժողովրդի համար: Արցախի Հանրապետություն կատարած այցով նրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր երկու պետությունները մեկ միասնական գաղափարով են առաջնորդվում, այն է՝ երկու պետությունների անվտանգության ապահովվումը և բարգավաճումը:
Արցախի Հանրապետության անվտանգության ապահովվման հիմնախնդիրը մշտապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուշադրության կենտրոնում է և Արցախ կատարած այցի գլխավոր նպատակն է ամրապնդելու խորհրդարանական կապերը, ինչպես նաև նորընտիր պատգամավորներին ծանոթացնելու Արցախի խորհրդարանականների հետ:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ շեշտեց, որ նման այցերը կրում են շարունակական բնույթ և կարևորեց նման հանդիպումները:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշեց, որ նման հանդիպումները լինելու են շարունակական և ծառայելու են ի շահ երկու պետությունների միասնական բարգավաճման: Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շեշտեց, որ մշտապես պատրաստ է ցանկացած հարցով աջակցելու Արցախի Հանրապետությանը: