«Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմանը պահողը հայ զիվորն ու սպան են»․ սա է Գագիկ Ծառուկյանի համոզմունքը
ԲլոգԳևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փետրվարի 1-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պաշտոնական պատվիրակությունը այցելել է Արցախ: Այցի շրջանակներում խմբակցության անդամներ այցելել են Արցախում տեղակայված տարբեր զորամասեր, ինչպես նաև մարտական հենակետեր ու նույնիսկ առաջին գիծ։
Զորամասերից մեկում շրջայց կատարելու ընթացքում Ծառուկյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց զինվորների մարզումային պայմաններին, մարզագույքին, ու երբ զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Առաքելյանը նշեց, որ տվյալ զորամասում շատ զինվորներ կան, ովքեր զբաղվում են սպորտով, Ծառուկյանը խոստացավ, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կթարմացնի մարզագույքը։ Իսկ զինվորները, որպես շնորհակալություն՝ Ծառուկյանին դիմավորեցին զինվորական ողջույնով։
Չմոռանանք նաև, որ Ծառուկյանի հովանավորությամբ Արցախի տարբեր զորամասեր են տարվել հարյուրից ավելի լվացքի մեքենաներ, առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներ։
Բացի նրանից, որ այս այցը ամրացնում է Հայաստանի ու Արցախի միջև գոյություն ունեցող կապը, այն հնարավորություն է տալիս, մոտիկից ծանոթանալ զորամասերում առկա խնդիրներին, ու դրանց համար օպերատիվ լուծումներ առաջարկել, իսկ հայ սահմանապահի, ու շարքային զինվորի համար, նմանատիպ յուրաքանչուր այց անգնահատելի նշանակություն ունի։ «Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմանը պահողը հայ զիվորն ու սպան են»․ սա է Գագիկ Ծառուկյանի համոզմունքը։