Հրթիռային պատերա՞զմ

Օրերս ԱՄՆ-ը կասեցրեց միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագրով իր պարտականությունների կատարումը: Դոնալդ Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի պայմանագրից դուրս գալը կարող է ավարտվել 6 ամսից, եթե «Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի կատարմանը»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այս ուղերձի հետ կապված ասել է . «Մեզ հետ դույզն ինչ սուբստանտիվ բանակցություններ վարելու ամերիկացիների ցանկության բացակայությունը վկայում է, որ պայմանագիրը խզելու որոշումը Վաշինգտոնը վաղուց է ընդունել»:

Դեկտեմբերի սկզբին Թրամփը Մոսկվային ուլտիմատումներ կայացրել էր, որ 2 ամիս ունի` ոչնչացնելու ցամաքային տեղակայման 9М729 թևավոր հրթիռները: Սպիտակ տան հայտարարությամբ` միջուկային մարտագլխիկներ ունեցող այդ հրթիռների գործողության տրամագիծը գերազանցումէ 500 կիլոմետրը և խախտում է փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագիրը: Ռուսաստանը համարում է, որ այդ հրթիռների գործողության տրամագիծը 480 կիլոմետր է ու հրաժարվում է ոչնչացնել: Չնայած Կրեմլը պատրաստակամություն է հայտնում նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ, Մոսկվան կարող է տեղակայել 9М729 նոր հրթիռներ և ԱՄՆ-ն արդեն իր մերձավոր դաշնակիցներից տեղեկություններ է ստացել, որ այդ հրթիռների չորրորդ գումարտակն է տեղակայվել:

Նախօրեին  Վլադիմիր Պուտինը խորհրդակցության էր հրավիրել ԱԳ և ՊՆ նախարարներին: Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրին` ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Պուտինը Լավրովին հանձնարարել է  ամերիկյան կողմի հետ զինաթափման շուրջ նոր բանակցություններ այլևսչ վարել, Շոյգուին` արագացնել նոր՝ այդ թվում գերձայնային հրթիռներ ստեղծելու աշխատանքը: ՌԴ նախագահը երկու նախարարներին էլ հիշեցրել է, որ  Ռուսաստանը չպետք է ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքիմեջ:

Դ.Թրամփն իր հերթին հայտարարել  է, որ իր ցանկությունը մի մեծ ու գեղեցիկ սենյակում բոլորով նոր պայմանագիր ստորագրել: Ի վերջո`  Թրամփի ցանկության մեջ կա ռացիոնալ հատիկ` 1987-ին ստորագրված պայմանագիրն այլ ևս համարժեք չէ իրավիճակին: Հիմա միջուկային զենք ունեն ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, այլև`  Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, Իսրայելը, Հնդկաստանը, ԿԺԴՀ-ն: Եվ միջուկային անվտանգության ապահովումը վերաբերում է բոլոր յոթ երկրներին: Խնդիրը մեկն է` սպառազինություններին ո՞ր մրցավազք է սկսվելու` սեփական անվտանգության ապահովման համար, թե՞ մրցավազքը կասեցվելու է համաշխարհային անվտանգության ապահովման համար:

Անդրանիկ Հարությունյան

Загрузка...
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ
website by Sargssyan