Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց արցախյան գոյամարտի հերոսների շիրիմին
ԲլոգԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պաշտոնական պատվիրակությունը փետրվարի 1-ից 2-ը Արցախում էր։ Արցախ կատարած այցի ընթացքում, նախքան զորամասեր, մարտական հենակետեր ու առաջին գիծ գնալը՝ զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղկեպսակ տեղադրելու համար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու պատվիրակության մյուս անդամները այցելեցին Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։ Ինչից հետո, ԲՀԿ նախագահը այցելեց եղբայրական գերեզման, որտեղ հուղարկավորված հերոսների շիրիմներին՝ ի նշան հարգանքի, ծաղիկներ դրեց։