Վենեսուելայի հետագա ճակատագիրն անհայտ է

Վենեսուելայի զարգացումներում նոր իրավիճակներ են ի հայտ գալիս:Նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում ԱՄՆ-ը և շատ այլ երկրներ չեն համարում լեգիտիմ, առաջարկել է այս տարի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Հերթական խորհրդարանական ընտրությունները 2020-ինեն: Խորհրդարանի այս կազմում ընդդիմությունը մեծամասնություն է, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն հունվարի 23-ին  երդվեց իբրև նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, երբ օրենսդիրները Մադուրոյին ճանաչեցին ոչլեգիտիմ նախագահ:

Միաժամանակ Կարակասում իր կողմնակիցների հանրահավաքում ելույթ ունենալով` Մադուրոն հայտարարեց, որ աջակցում է Սահմանադրական ժողովում հնչած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչերին: Նշենք, որ ի տարբերություն խորհրդարանի` Սահմանադրական ժողովում գերակայում են նախագահի կողմնակիցները: ԱՄՆ-ը, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը հենց Գուայդոյին, այլ ոչ թե Մադուրոյին են համարում երկրի օրինական նախագահ` մինչև նոր, ազնիվ ընտրույթունների անցկացումը:

Կիրակի սպառվեց ԵՄ-ի կողմից Մադուրոյին տված ժամկետը` նոր նախագահական ընտրություններ հայտարարելու համար: Ընդգծենք, որ Մադուրոն մերժեց այդ առաջարկը: ԵՄ-ն զգուշացրել էր, որ ճգնաժամը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի: Նախագահական վերջինընտրությունները Վենեսուելայում 2018-ի մայիսին էին, ընդդիմությունը, արևմտյան և լատինամերիկյան մի քանի երկրներ չճանաչեցին ընտրությունների արդյունքները: Անցած շաբաթ Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Ավստրիան Մադուրոյին ուլտիմատուն ներկայացրին` կամ 8 օրում նշանակում է նոր ընտրություններ, կամ իրենք պաշտոնապես ճանաչում են ընդդիմադիր կառավարությունը: Հակառակ դեպքում ԵՄ-ն խոստանում է ճանաչելԳուայդոյին: Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Իտալիան աջակցություն են հայտնում Մադուրոյին: Վենեսուելայի բանակի բարձրագույն սպաները ևս աջակցում են Մադուրոյին, բայց կիրակի օրը ռազմաօդային ուժերի գեներալ Ֆրանսիսկո Ռոդրիգեսը սոցցանցերում տեղակայված տեսաուղերձով հայտարարեց, որ անցնում է ընդդիմության կողմը: Ռազմաօդային ուժերի պաշտոնական ակաունտում նրան հայտարարեցին դավաճան:

Հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս գալիս ի պաշտպանություն «երկու» նախագահների: Կարակասում դիմելով իր հազարավոր կողմնակիցներին` Գուայդոն ասել է, որ բողոքները շարունակվելու են մինչև իր կողմնակիցները հասնեն ազատության: Մադուրոն մեղադրեց միջազգային ԶԼՄ-ներին, որ «անտեսանելի են դարձնում» կառավարամետների ցույցերը: Մադուրոյի շատ կողմնակիցներ շաբաթ օրը ցույցի էին դուրս եկել դարչնագույն հագուստով` կառավարամետ աշխարհազորի:

Նիկոլաս Մադուրոն դիմել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում: Պապի հույսին չմնալով` նա փետրվարի 5-ին ստորագրահավաք կսկսի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ: Արագուա նահանգում զորահանդեսի ժամանակ, որը նվիրված Էր Ուգո Չավեսի գլխավորությամբ մի խումբ զինծառայողների ձեռնարկած հեղաշրջման փորձի 27-րդ տարեդարձին, Մադուրոն ասել է. «Ես կոչ եմ անում Վենեսուելայի ժողովրդին՝ միասին հանդես գալ ԱՄՆ-ի կառավարության կողմից ռազմական ուժի կիրառման սպառնալիքների դեմ»:

Նախագահական ընտրությունների փոխարեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Մադուրոյի առաջարկը չափազանց ռիսկային է ու ճգնաժամից ելք ցույց չի տալիս, լավագույն դեպքում Մադուրոն ստանալու է օրինական երկիշխանություն, որ արդեն իսկ կա: Նա պարզապես ուզում է ժամանակ շահել և ճնշել ընդդիմությանը: Այս ընթացքով` ամեն ինչ կարող է հանգել արտաքին միջամտության և իսկապես քաղաքացիական պատերազմի:

Անդրանիկ Հարությունյան

Загрузка...
Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Ար­մեն Դար­բի­նյա­նը ներ­կա­յաց­րել է կա­ռա­վա­րու­թյան նոր կազ­մը, իսկ Անդ­րեն կմաս­նակ­ցի Եվ­րա­տես­իլին
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan