Ձեռք է բերվել ոչ թե հարկաբաժին, այլ բնակարան, այն էլ՝ հիփոթեքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 29–ին «Փաստ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկություններ կան, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գնել է Աջափնյակում կառուցվող նորակառույց շենքերից մեկի մի ամբողջ հարկաբաժինը: Ըստ տեղեկության ՝ գնման փաստաթղթավորումն իրականացվել է Արարատ Միրզոյանի կնոջ անու նով: Խնդրում ենք պարզաբանել ՝  տեղեկատվությունը որքանո՞վ   է համապատասխանում իրականությանը»:

Ու թեպետ ԱԺ նախագահը մեր հարցումն ուղարկելու հաջորդ օրը իր ֆեյս բու քյան էջում անդրադարձել էր այդ հարցին, այդուամենայնիվ, ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից ստացել ենք մեր հարցման պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ այն փոխանցվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի կողմից տրված պատասխանը.

«Հարկ եմ համարում անձամբ պատասխանել ս.թ. հունվարի 29–ի ձեր գրավոր հարցմանը։ Ձեր «ունեցած ինֆորմացիան» (չակերտների մեջ առնված ձևակերպումները ձերն են) այն մասին, թե «Արարատ Միրզոյանը գնել է Աջափնյակում կառուցվող նորակառույց շենքերից մեկի մի ամբողջ հարկաբաժինը», և թե «փաստաթղթավորումն իրականացվել է Արարատ Միրզոյանի կնոջ անունով», չի համապատասխանում իրականությանը։ 

Սիրով ներկայացնեմ իրականությունը։ 17/09/2018–ին ես և կինս հիփոթեքային կրեդիտի պայմանագրով բնակարան ենք ձեռք բերել Աջափնյակում կառուցվող մի նորակառույց շենքում։ Բնակարանն ամենևին էլ մի ամբողջ հարկաբաժին չի զբաղեցնում։ Ես և կինս բնակարանի համասեփականատեր և վարկառու/համավարկառու ենք հանդիսանում։ 

Ավելացնեմ նաև, որ բնակարանի ընտրությունը տեղի է ունեցել և նախկին սեփականատիրոջ հետ առքուվաճառքի մասին բանավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2017 թ. աշնանը։ Գործարքի իրականացման համար վարկավորող բանկի կողմից պահանջվող կանխավճարը մուծելու համար մենք վաճառել ենք տարիներ ի վեր մեզ պատկանող մեկ այլ բնակարան։ Այս ամենն արտացոլված է իմ հրապարակային հայտարարագրերում։

Հարգանքով՝ Արարատ Միրզոյան»:

Ի դեպ, հավելենք, որ հարցումն ուղարկելուց հետո մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան այս հարցի կապակցությամբ, ինչի մասին մենք հրապարակել ենք հունվարի 30–ի համարում՝ մասնավորաբար նշելով. «Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիփոթեքով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Ար­մեն Դար­բի­նյա­նը ներ­կա­յաց­րել է կա­ռա­վա­րու­թյան նոր կազ­մը, իսկ Անդ­րեն կմաս­նակ­ցի Եվ­րա­տես­իլին
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan