Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից


«Մնացյալ ուղղություններով առայժմ որևիցե տեսանելի բան չկա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր երկու առաջնային օրակարգ  է պետք ձևավորել: Մեկը պետք է լինի միասնական, իսկ մյուսի շուրջ կարող են լինել շատ տարբեր մոտեցումներ: Խոսելով ներքաղաքական իրավիճակի և անհրաժեշտ օրակարգերի ձևավորման մասին՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, մեկ միասնական և բոլորին հասկանալի օրակարգ պետք է ձևավորվի Արցախի խնդրի շուրջ: Երկրորդը տնտեսական զարգացման օրակարգն է, որը ևս պետք է առաջնային դառնա. «Տնտեսական զարգացման օրակարգի առումով պետք է որ արդեն սկսեին առաջարկներ և կոնկրետ գործողություններ երևալ, թեև դեռ ոչինչ չի երևում: Կարծում եմ՝ տնտեսական զարգացման օրակարգը կձևավորվի մոտ օրերս, երբ կառավարությունը կներկայացնի ծրագիրը: Իսկ Արցախի առումով, կարծում եմ, Գերմանիայում արված վերջին հայտարարությունները կարելի է որպես այդ օրակարգի ձևավորման «ստարտ» ընդունել»

Իսկ թե այս փուլում իշխանությունը որքանո՞վ է կարողանում կապիտալացնել ժողովրդի վստահության քվեն, քաղաքագետը նկատում է.

«Չեմ կարող ասել, թե այդ ուղղությամբ քայլ չի արվել: Քայլեր, միգուցե, արել են, բայց պրոդուկտիվ, արդյունավետ քայլեր չեն արվել: Պետք է արվեն կոմպետենտ քայլեր բոլոր ուղղություններով: Մի առումով իրենք արդարացրել են՝ կոռուպցիայի դեմ պայքարն է: Մնացած ոչ մի ուղղությամբ առայժմ որևիցե տեսանելի բան չկա»:

Իսկ ինչ վերաբերում է այս ամենի շուրջ ուրվագծվող ժամկետներին, Կ. Քոչարյանը նշեց, որ իշխանությունն ինքը պետք է ուրվագծի ժամկետներ, երբ կներկայացնի ծրագիր. «Ծրագիրը ենթադրում է նաև ժամկետ, և ծրագիրն ինքնանպատակ չէ: Այն քայլերի հերթականություն է՝ ըստ ժամկետների»:

Վերջերս արծարծվող արհեստական օրակարգերի, առաջնայինը երկրորդականից տարբերակելու հարցում քաղտեխնոլոգը ևս խնդիր է տեսնում: 

«Այնքան պարզ է դա երևում: Օրհներգի հարց են բարձրացնում… մի հին, լավ անեկդոտ կա՝ սաղ թողել ենք, թիթեռ ենք նկարում»,–նշեց նա՝ շեշտելով, որ չէր ասի, թե խնդիրը լրջանալու կամ անլրջանալու մեջ է:

«Խնդիրը սովորելու, փորձ ձեռք բերելու մեջ է: Ուզո՞ւմ են սովորել, թե՞ չեն ուզում, սա է խնդիրը»,–ասաց Կ. Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ մի մասն ուզում է սովորել, մի մասը՝ ոչ. «Օրինակ, երբ Եվրանեսթից առաջ Մխիթար Հայրապետյանը հանդիպելու համար զանգահարեց Արմեն Աշոտյանին, ես տեսա, որ կոնկրետ նա ուզում է սովորել: Անում է ամեն ինչ, որպեսզի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը պահվի: Ես մի օրինակ բերեցի, բայց նման դեպքեր էլի կան»:

Իսկ ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը,Կարեն Քոչարյանը ներկայիս փուլի առումով շեշտեց հետևյալը. «Որքան էլ քննադատենք կադրային քաղաքականությունը, բայց ի տարբերություն իր թիմի, անձամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին և, կարծեք թե, հիմա էլ բավականին պինդ է գտնվել: Այսինքն՝ հիմնական, ողնաշարային տեղերում նշանակել է ոչ թե թիմի կադրերին, այլ իր կամ պրոֆեսիոնալ կադրերին: Խոսքը տնտեսական բլոկի և անվտանգության մարմինների մասին է՝ ֆիննախ, Կենտրոնական բանկ, ՊԵԿ, ՊՆ, ԱԱԾ: Եվ հիմա այդ կադրերի նկատմամբ բավականին լուրջ ագրեսիա, լուրջ հարձակումներ կան: Կարծում եմ՝ Ն. Փաշինյանն ինքն էլ է հասկանում, թե ինչ է կատարվում, և կփորձի պինդ պահել այդ կադրերին: Այնտեղ, որտեղ պետության զարկերակն է, այսինքն՝ անվտանգությունն ու տնտեսական բլոկը, ի սկզբանե պրոֆեսիոնալներ է նշանակել և փորձում է պահել նրանց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս