Արդարության ժողովրդական պատկերացումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների պատճառներից խոսելիս շատերը մեջբերում են արդարության դեֆիցիտի խնդիրը, ըստ որի, տարիներ շարունակ հասարակությունն ապրել է անարդարության մեծ զգացումով, այդ զգացումը կուտակվել է ու պայթել: Մասամբ, իհարկե, այս մոտեցման կողմնակիցները ճիշտ են: Հայաստանում այդպես էլ չէր ձևավորվում արդարության այնպիսի համատարած զգացում, գոնե այդ զգացման մինիմալ շեմ, որպեսզի հասարակության գոնե մեծամասնությունը ամեն օր, կենցաղում, աշխատանքում չդժգոհեր, իրեն չզգար նվաստացած: Մյուս կողմից, սակայն, արդարության զգացումը վերացական, իռացիոնալ հասկացություն է: Հենց սրա համար էլ արդարության զգացմանը կից կա արդարադատության ռացիոնալ համակարգ, լայն իմաստով համակարգ, ոչ թե միայն իրավապահների կամ ոլորտի անմիջական կառավարմամբ զբաղվող գերատեսչությունների:

Այդ համակարգի գործառույթը հենց արդարության զգացման անկումը մինիմալիզացնելն է, այսինքն իռացիոնալը, վերացականը բերել գործնական դաշտ: Թվում էր, թե անարդարության զգացման կուտակված պոռթկումից հետո, երբ իշխանության եկավ այդ անարդարության զգացումը վերացնել խոստացող ուժը, այս հարցը պետք է լուծվեր: Մասամբ այն, իհարկե, լուծվել է, բայց կրկին իռացիոնալ մակարդակում: Խոշոր կապիտալ կրողներից, նախկին պաշտոնյաներից որոշների մասով հարուցված քրեական գործերը որոշակիորեն արդարության զգացում ներշնչել են: Բայց գործնականում խնդիրը շարունակում է մնալ: Որովհետև մի կողմից չկա հստակ հայեցակարգով արդարադատության նոր բովանդակություն, մյուս կողմից՝ հասարակությունն է ընդդիմանում, երբ այդ արդարության վերականգնումը չի սահմանափակվում միայն նախորդ իշխանությամբ կամ խոշոր կապիտալ կրողներով:

Ամեն անգամ, երբ իշխանության այս կամ այն նախաձեռնության թիրախում հայտնվում է , այսպես կոչված, հասարակ ժողովուրդը, այդ ժողովրդի այս կամ այն հատվածը, կրկին հայտնվում  է անարդարության ահռելի զգացման էներգիա: Հենց այստեղ է, որ առաջ է գալիս արդարության վերացականության խնդիրը: Այսինքն, հասարակության՝ արդարության մասին պատկերացումները ոչ միայն վերացական են, այլև ունեն սահմաններ, որոնք գծված են իրենցից հեռու ու վերաբերում են բացառապես նախորդ իշխանություններին կամ հարուստներին: Սա գուցե կարելի է համարել հեղափոխության օբյեկտիվ հանգամանք: Բայց, անկախ ամեն ինչից, սա արգելակում է իշխանությունների գործողությունների անընդհատականությունը, առանց այն էլ, երբ իշխանությունը հաստատակամ վարք չի դրսևորում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Ար­մեն Դար­բի­նյա­նը ներ­կա­յաց­րել է կա­ռա­վա­րու­թյան նոր կազ­մը, իսկ Անդ­րեն կմաս­նակ­ցի Եվ­րա­տես­իլին
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan