Բարի ցանկությունների «իներցիա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

իներցիա» Կառավարության ներկայացրած ծրագրի նախագիծը նախորդից տարբերվում է, թերևս, նրանով, որ այն գրելու ժամանակ նոր իշխանությունը հասցրել է կուտակել որոշակի կառավարչական փորձ, համալ րել է պետական ապարատը այս կամ այն ոլորտի մասնագետներով, ու կարողացել է հանձնել ծրագիր գրելու «նորմատիվը»: Նախորդ ծրագիրը հակիրճ էր, բայց մեծ հաշվով առավել ազնիվ, այն իմաստով, որ բարի ցանկությունների և կենացների ժողովածու էր հիշեցնում առանց այդ հանգամանքները տերմինների ու թվերի տակ թաքցնելու փորձի:

Ինչևէ: Ծրագիրն, ի վերջո, թղթի կտոր է, ոչ ավելի: Մենք տեսել ենք փառահեղ ծրագրեր, բայց չենք տեսել դրանց իրագործումը: Հետևաբար կարող ենք տեսականորեն ենթադրել, որ «գործն է անմահ», ոչ թե խոսքը, ու պետք է կենտրոնանալ անելիքների վրա, ոչ թե ասելիքի: Գուցե այս տեսանկյունից խնդրին նայելու դեպքում իսկապես երկարաշունչ ձևակերպումներով հագեցած ծրագիր–կենացաշարը այդքան վատը չթվա:

Մյուս կողմից էլ, սակայն, ինչպե՞ս մենք պետք է կողմնորոշվենք, թե որն է այս իշխանությունների հիմնական անելիքը, ինչ ելակետից պետք է գանք: Ծրագիրն այս իմաստով ընդամենը հավել յալ առիթ է այդ ելակետը հասկանալու: Ցավոք, սակայն, ո՛չ ծրագրում, ո՛չ էլ այլ տեղ նոր իշխանության քաղաքականության հիմնական ուղղություններն այդպես էլ չեն դեկլարացվում: Ինչ–որ պահի այդ դեկլարացման փորձը եղավ հեղափոխության օրերին, երբ քաղաքացիական ակտիվի նախաձեռնությամբ շրջանառության դրվեց փաստաթուղթ, որը ընթերցվեց նաև Փաշինյանի կողմից: Ըստ այդ փաստաթղթի, ենթադրվում էր դատական ռեֆորմ, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում և այլն: 

Սակայն հիշատակվող փաստաթղթի կետերից ոչ միայն որևէ մեկը կյանքի չկոչվեց, այլև այդ փաստաթղթի մասին հիշատակումներն ընդհանրապես նվազեցին: Ինչևէ: Խնդիրը կոնկրետ փաստաթուղթը կամ ծրագիրը չէ: Խնդիրը ի վերջո հասկանալն է, թե որն է նոր իշխանության քաղաքական հիմնական ռազմավարությունը: Տպավորություն կա, թե այդ ռազմավարությունը ունի մի անուն, որ հաճախ են սիրում օգտագործել հենց իշխանությունները՝ իներցիա: Անցյալի իներցիան՝ մի կողմից, ներկայի ընթացիկ հարցերը՝ մյուս կողմից: Իսկ թե ինչքանով է իներցիոն ու ընթացիկ ռիթմը ներդաշնակ հեղափոխական սպասելիքների ռիթմի հետ, ցույց կտա ժամանակը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո)
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan