Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին». Շարմազանով

Interview

Դեռևս 2018թ. մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախի Հանրապետություն, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
Այնուհետև ՀՀ կառավարության 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով, որ Արցախի հարցը չի կարող լուծվել բանակցային գործընթացում առանց Արցախի մասնակցության։

Սակայն փետրվարի 6-ին ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում որևէ խոսք չկա այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով՝ ինչո՞ւ հեղափոխության օրերին ՀՀ վարչապետի պնդումները՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ կրկին վերադարձնելու վերաբերյալ, տեղ չեն գտել կառավարության ծրագրում։

Է. Շարմազանովը նախ՝ նկատեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանազավթում, իշխանափոխություն, որն իրականացվեց համապատախսն ուժերի կողմից, որպեսզի Հայաստանում չլինի ինքնիշխան, ուժեղ, Արցախի հարցում հավասարակշիռ մոտեցում ունեցող իշխանություն։

«Իշխանափոխության հենց առաջին օրերին նշել եմ, որ այս իշխանափոխության հիմնական նպատակները ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարության զարգացումն է, այլ այստեղ տեսնում եմ ստորջրյա հոսանքներ, ոորնք կապված են Արցախի հիմնահարցի հետ։ Կարճ ժամանակահատվածում մենք տեսանք, որ Փաշինյանն ասում է մի բան, անում է բոլորովին այլ բան: Նույնը նաև Արցախի հարցում է։

Մայիսի 9-ին նա Ստեփանակերտում սուպեր հայրենասիրական տոնով ասում էր, որ Բակո Սահակյանը պետք է լինի բանակցությունների ներկայացուցիչ, բայց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները գոյություն չունեն։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սա էլ այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն էր եղել Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում։

Սա չլսված ու չտեսնված բան է, երբ մի երկրի վարչապետը հղում է անում մի երկրի ղեկավարին, որը ծավալում է հակահայկական գործունեություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում կարծես թե խոսք չկա նաև Արցախի միջազգային ճանաչման մասին, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, սակայն միջազգային ճանաչման մասին, գոնե ներածական հատվածում, չի խոսվում։

«Այսօր մեր և այս նոր կառավարության խնդիրը պետք է մեկ բան լինի՝ խոսեն ոչ թե տարածքներից ու խաղաղությունից, այլ խոսեն և գործեն Արցախի միջազգային ճանաչման համար։ Համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի հետ, որ այս տարի պետք է լինի Արցախի միջազգային ճանաչման ջանքերի տարի, ինչը չեմ տեսնում։ Ծրագրում չկա նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, այդ մասին խոսք չկա, քանի որ Փաշինյանը գործիչ է, որն իր թիմի հետ չունի հայեցակարգ։

Որքան էլ նրա կուսակիցները սկսեն գովաբանել Կառավարության ծրագիրը, միևնույն է՝ ինձ համար էականն այն է, ինչ կարդում եմ ու տեսնում։ Այս ծրագիրն Արցախի հարցում լուրջ հետընթաց է։ Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Արցախի հարցը քիչ թե շատ ուսումնասիրած փորձագետների, լրագրողների և քաղաքական գործիչների համար մեկ բան ակնհայտ է, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն Արցախի մասով չի ունեցել տարրական փորձագիտական գիտելիքներ և չի էլ գիտակցել, որ Արցախի մասին շաբլոնային հայտարարություններ չպետք է անել։

«Փաշինյանը շատ անհաջող հայտարարություն արեց, թե իբրև Հայաստանն Արցախի կոնֆլիկտի կողմ է, սա՝ այն դեպքում, երբ 20 տարի շարունակ ադրբեջանցիների հետ կռիվ ենք տալիս տարբեր միջազգային կառույցներում, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային հարց է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է։ Փառք Աստծո, մի երկու անգամ քննադատեցինք, այդ ամենն այլևս չկրկնեց, բայց սա խոսում է նրա պատրաստ չլինելու մասին։ Տուրք տալով իր զգացմունքներին, Փաշինյանին թվաց, թե ինքը դեռ ընդդիմության առաջնորդ է և միտինգ է անում, հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բա ո՞ւր է, ինչո՞ւ չի վերադարձել, 9-10 ամիս է՝ դուք եք իշխանություն։

Ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի անունից չի խոսելու, սա շատ սխալ քաղաքականություն է և սա ոչ այլ ինչ է, քան Արցախին միայնակ թողնել բանակցություններում։ Սա պատասխանատվությունից խուսափելու և Արցախի ղեկավարությանն ու արցախահայությանը նոր հնարավոր ճնշումների ենթարկելու ուղիղ ճանապարհ է։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։

Հայաստանն ու այսօրվա իշխանությունը մեկ բան պետք է անի՝ հետևի 1991 թվականի հանրաքվեի արդյունքների իրականացմանը։ Արցախը փաստացի անկախ երկիր է, ունի իր բոլոր պետական ինստիտուտները։ Քաղաքականության, հատկապես արտաքին քաղաքականության մեջ «ֆռռացնելը» շատ ծանր է նստելու։ Ճիշտ է, լրագրողներին շատ եմ սիրում, բայց լինել թերթի խմբագիր և լինել պետության ղեկավար՝ Արցախի հիմնախնդրում հայկական կողմի ղեկավար, երկու շատ տարբեր պարտականություններ են ենթադրում»,- նշեց ՀՀԿ խոսնակը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը կոչվում է «նահանջ երգով», և ՀՀ վարչապետի մոտ «նահանջ երգով» է։

«Նայեք, նրա ոճը, հայտարարությունները վարչապետության սկզբում և այժմ։ Այլևս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություների մասին, Արցախի միջազգային ճանաչումից չի խոսում, ընդհանրապես չի խոսում Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բոլորն ասում էին՝ ՀՀԿ-ն վատն է, Սերժ Սարգսյանը վատն է, տեսա՞ք՝ ինչ տղա է Նիկոլը, պորտները տեղը դրեց ու հայտարարեց, որ Արցախին բերելու է բանակցությունների սեղանին։ Բա բեր, ընկեր, սպասում ենք, ո՞ւր է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Զվարթ Խաչատրյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer