Թավշյա թե՞ գունավոր հեղափոխություն

Վերջին շրջանում աշխարհի 30 ամենահարուստ մարդկանց շարքերում մշտապես գտնվող Ջորջ Սորոսի մասին հիշատակելիս, անպայման ենթատեքստում որևէ դավադրության տեսություն ենք փնտրում։ Փաստացի ստացվել է այնպես, որ  նա ուղղակիորեն ասոցացվում է աշխարհում տեղի ունեցող գունավոր հեղափոխությունների, հեղաշրջումների, անգամ համաշխարհային կառավարվող քաոսի տեսության հետ, ինչ խոսք սրանում առկա են ճշմարտության տարրեր։Սա կարևոր է հատկապես այն առումով, որ վերը նշված գործընթացները հիմնականում տեղի են ուենեցել հետխորհրդային տարածքում կամ սոցիալիստական ճամբարում։ Ի վերջո, տարբեր տիպի հեղափոխություններից հետո էլ իշխանության էին գալիս մարդիկ, ովքեր ուղղակիորեն առնչվում էին սորոսածին հասարակական կառույցների հետ։

Սորոսի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, սակայն Հայաստանում օրերս, մեծահարուստ ֆիլանտրոպը, ինչպես ինքն իրեն սիրում է անվանել, անձամբ թվիթերյան գրառում կատարեց, որտեղ նշել էր. «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»։ Ըստ էության, տողերի հեղինակն ուղղակիորեն նշում է, որ պետք է ավելի մեծ ջանքեր թափել Հայաստանում։ Սա մի կողմից Հայաստանի և հայաստանամերձ շրջանակներում ընկալվեց որպես մարտահրավեր հակասորոսյան ուժերին, մյուս կողմից, ուղղակիորեն ուղերձ հղվեց, որ շարունակվելու է աջակցությունը սորոսածին գրանտակերներին, որպեսզի հետևողականորեն շարունակեն իրենց նպատակներին հասնելու գործընթացը։ Սա նաև ազդակ էր այն ուժերին, որոնք հեղափոխության արդյունքում տեղավորվել են իշխանական համակարգում և իրենց մասնաբաժինն ունեն իշխանության մեջ։ Այս համատեքստում հասկանալի են թավշյա հեղափոխության ընթացքում Սորոսի մասնաբաժնի, հետագայում նաև շահաբաժնի մասին անընդհատ թարմացվող խոսակցությունները։

Դիցուք դիտարկենք հեղափոխությունից անմիջապես հետո ձևավորված ՀՀ իշխանության կառուցվածքը՝ առաջին հերթին թավշյա հեղափոխություն իրականացրած կոալիցիան, որը ներառում էր նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրան արբանյակուժերը, ինչպես նաև՝ քաղաքացիական կամ հասարակական ակտիվ հատված, որը մեծ մասամբ առնչվում էր Սորոսի «Բաց հասարակության ինստիտուտի» կողմից շռայլորեն ֆինանսավորվող կառույցների հետ։ Վերջիններս թեև գործում էին տարբեր ոլորտներում՝ մարդու իրավունքների, գենդերային հավասարության, բնապահպանական, կենդանիների պաշտպանության, սակայն անհրաժեշտ պահին շատ հետաքրքիր օրինաչափությամբ միահամուռ կերպով հանկարծ հայտնվեցին նույն ճամբարում, մի հոսանքի մեջ՝ դառնալով ակտիվ հեղափոխականներ։

Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պնդել, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն ու արտաքին քաղաքական ազդեցություն տեղի չի ունեցել, փաստէ, որպես փորձված գործիչ՝ նա գուցե արտաքինից չի կառավարվել, սակայն հասկացել է, որ հասարակական սեկտորի ակտիվությունը կարող է լրջորեն ուժեղացնել իրեն, և առանձնապես չի հրաժարվել նրանց աջակցությունից՝ գուցե հետագայում նրանցից ձերբազատվելու պլաններ ունենալով ինչպես այս ընթացքում ձերբազատվեց հեղափոխության ընթացքում շատ ուղեկիցներից։

Ակնհայտ է, որՍորոսի մասնակցությունը եղել է հայաստանյան հեղափոխական իրադարձություններին, պարզ է, որ պետք է լինի նաև որոշակի մասհանում իշխանությունից։ Եվ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը իշխանությունն ու կառավարությունը ձևավորելիս։ Նա, ըստ էության, իրարից անջատ երկու մոտեցում կիրառեց։ Նախ այն ոլորտներում, որոնք կապված են երկրի ամենօրյա օպերատիվ կայունության հետ՝ անվտանգության, պաշտպանության, ֆինանսատնտեսական համակարգեր, ԱԱԾ, ոստիկանություն, կենտրոնական բանկ, ֆինանսների, պաշտպանության նախարարություններ, պետեկամուտների կոմիտե և նույնիսկ ԱԻՆ, նշանակվեցին փորձված կադրեր, ովքեր ունակ են պահպանելու կայունությունը, մանավանդ հեղափոխական և հետհեղափոխական սթրեսային իրավիճակներում։  Կառավարման մյուս ոլորտներում, որտեղ օպերատիվ առաքելության կարիք չկա, և որտեղ որոշակի հմտություններ են անհրաժեշտ, սովորելու խնդիր կա, և որտեղ ամենօրյա ձախողումները չեն կարող երկրի համար ճակատագրական նշանակություն ունենալ, վարչապետը նշանակեց մարդկանց, որոնք թեև անփորձ են, սակայն գանձագողության մեջ դեռևս չեն նկատվել, գուցե նաև այն պատճառով, որ գանձանակին երբևէ մոտ էլ չեն եղել։ Թե երիտասարդ գործիչները ինչպես կդիմանան գայթակղությանը, ժամանակը ցույց կտա։

Անդրանիկ Հարությունյան 

Загрузка...
ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ»
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan