Վիճակագրության դառը լեզուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հաճախ է սկսել ֆեյսբուքյան իր էջում հրապարակել վիճակագրական տվյալներ, որոնց միջոցով փորձում է արձանագրել նոր իշխանությունների՝ այս կամ այն ոլորտում ունեցած ձեռքբերումները: Վիճակագրությունն, անշուշտ, կարևոր չափանիշ է կառավարությունների արդյունավետությունը ստուգելու համար: Բայց միաժամանակ նույն վիճակագրական տվյալները բավական հեշտ կարելի է մանիպուլացնել, ինչ–որ թիվ ներկայացնել այլ կերպ, մեկ այլ թիվ՝ բոլորովին այլ: Միաժամանակ շատ կարևոր է վիճակագրության կոնտեքստը: Եվ հենց այստեղ է, որ Փաշինյանի վիճակագրական հրապարակումները բավական դառը տպավորություն են թողնում: Հասարակությունը դրանք կա՛մ չի ընկալում, կա՛մ ընկալում է բոլորովին այլ կերպ, քան հրապարակողը կցանկանար: 

Այդ ընկալման պատճառը պարզ է: Հասարակությունը սովորել է, որ նախորդ իշխանություններն էին խոսում վիճակագրության ու բարդ տերմինների լեզվով, այնինչ իրական կյանքում շոշափելի փոփոխություններ չէին զգացվում: Ցանկացած հասարակական դժգոհություն ու բողոք հանդիպում էր վիճակագրական ինչ–որ տվյալների մեջբերման, արդյունքում այդ վիճակագրական լեզուն ասոցացվում էր իշխանության հռետորաբանության հետ: Մյուս կողմից՝ տարիներ շարունակ ընդդիմությունները պնդում են, որ իշխանությունները կեղծում կամ մանիպուլացնում են վիճակագրական տվյալները: Իշխանափոխությունից հետո, կարծես թե, չկա վիճակագրությանը չվստահելու առիթ: Բայց անփոփոխ մնացած վիճակագրական ծառայության կազմը, ինչպես նաև փորձագետներից շատերի ահազանգերը, որ հնչեցվող տվյալներն առնվազն կիսատ են, թույլ են տալիս ենթադրել, որ այս հարցում դեռևս խնդիր կա, վստահության խնդիր:

Պատահական չէ, որ Փաշինյանի վիճակագրական հրապարակումների մեկնաբանությունները բավական նեգատիվ տոնայնությամբ են: Հետաքրքիր է նաև այդ մեկնաբանությունների բովանդակությունը, որի հիմնական առանցքն այն է, թե քաղաքացիները վիճակագրության և իրականության մեջ կապ չեն տեսնում: Հետևաբար վիճակագրությունը, որպես պաշտոնական հռետորաբանություն, լավ կլիներ համապատասխաներ իրականությանը: Կամ էլ իշխանությունը պետք է հրաժարվի այս լեզվամտածողությամբ հաղորդակցվելուց, այլապես ոչ միայն կարող է ասոցացվել նախկինների հետ, այլ հայտնվել աններդաշնակության տիրույթում, երբ իշխանությունը մի բան է տեսնում ու խոսում, հասարակությունը՝ լրիվ այլ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) 61 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա Նովոստի Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե Արթուր Վանեցյանին մտահոգում է երկրի ապագան ՄԻՊ-ը՝ Կապանում ծավալվող իրադարձությունների մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող ձեռք չմեկնել Հոգեկան հիվանդների, գժերի ու շիզոֆրենիկների պակաս մենք չենք ունեցել, իսկ վերջին երկու տարում ավելի են ակտիվացել. Արթուր Ղազինյան 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա. Արամ Սարգսյան
website by Sargssyan