Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին


Գրաբարյան ցիտատներով եվրանեսթյան ձևաչափեր

Վերլուծական

ՀՀ-ում արդեն մոտ մեկ տարի ՝ ինչ այլ իրականություն է տիրում, այս ֆոնին հատկանշական է հատկապես նորընծա իշխանությունների արտասահմանյան այցերը, որոնք անցնում են բավականին բուռն ու ջերմ ոգևորվածությամբ: Ամենատարբեր միջոցառումների, վեհաժողովների մասնակցող պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները վերադարձից հետո հոխորտալից ու վերամբարձ տոնով շեշտում են, թե ինչպես են արտասահմանցի գործընկերներին պատմել հայաստանյան հեղափոխության մասին: Վարչապետի՝ դրսի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Իսկ արդեն օրերս լրագրողներին նույն բանը փոխանցեցին նաև ԵԽԽՎ-ի ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների հայաստանյան պատվիրակության անդամները՝ նշելով, թե եվրոպացի գործընկերները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած «վերջին գործընթացները»:

Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրականն այն է, որ ապրիլյան իշխանափոխությունից հետո թավշե հեղափոխության էյֆորիայի մեջ գտնվող չինովնիկները փոխանակ գործով զբաղվեին պարբերաբար կենացային և ուղեղային մերսում հիշեցնող քաղաքական չելենջներով են զբաղված: Խորհրդարանի լուծարումից, արտահերթ ընտրություններ անցկացնելուց, օրենսդիր ու գործադիր նոր մարմիններ ստեղծելուց հետո Հայաստանի պատվիրակներն արտասահմանցիներին հեղափոխության մասին չէ, որ պետք է պատմեն կամ գովեն իրենց սխրանքները: Նման ձևաչափի հանդիպումները հրաշալի առիթ են երկրի տնտեսական առաջընթացի, հարևան երկրների հետ հարաբերությւոնների, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին քննարկումներ ծավալելու համար: Փաստ է, որ առաջնահերթը` Արցախյան հիմնախնդրի ու մեր հարևան երկրի ռազմատենչ նկրտումների մասին կարևորագույն հարցը, ինչի մասին պետք է մշտապես խոսել՝ հաճախ նույնիսկ հաշվի չառնելով հանդիպման ձևաչափն ու բովանդակությունը:

Երիտասարդ երեսփոխանների միջազգային ասպարեզում թավշյա հեղափոխության մասին խոսելու ցանկությունն այնքան մեծ է, որ «Իմ քայլը» խմբակցության տքնաջան ջանքերի շնորհիվ, ՆԱՏՕ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տավիրակություններում խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչ չի լինի: Անշուշտ խելամիտ չէ նմանատիպ պատվիրակությունում և նման ձևաչափերում աշխատելու փորձ ունեցող պատգամավորներին չընդգրկելն ու այն ամբողջությամբ անփորձներին վստահելը: Միջազգային ամբիոններից արտաբերված ամեն բառն ու խոսքը պետք է կշռադատված, փաստարկված, պետական շահը ներկայացնող ու հստակ ուղերձներ պարունակող լինի: Սա արդեն հայրենի ԱԺ-ի քաղաքական հարթակը չէ, որ պատգամավորները գրաբարյան ցիտատներ անեն, կամ խոսեն Իրանի ավտորիտար լինելուց:

Իսկ թե ՀՀ-ում տեղի ունեցածն իրականում հեղափոխություն էր, թե բունտ, պարզ արտացոլվում է կառավարության ներկայացրած ծրագրում: Ըստ հեղափոխության գաղափարախոսության՝ ակնկալվում էր, որ կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացներ՝ աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով: Պետք է համազգային քննարկումներ ընթանային, պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այնքան ելույթներ ունենային, որ ամբողջ ազգը նրանց անուն առ անուն ճանաչեր, կամ ուղղակի մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է հանգիստ չտար: Բայց տեսանք, որ նախորդ իշխանություններին ճառ ու կենաց ասելու մեջ մեղադրող ներկաներն այժմ էլ ավելի «ճոխ» կենաց-ծրագիր են ներկայացրել՝ պետական այդ փաստաթղթում չմոռանալով ևս մեկ անգամ նշել, որ կառավարության ծրագիրը նպատակ ունի երջանկացնելու մարդկանց:

Անդրանիկ Հարությունյան

 

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»