Նյուրնբերգի աճուրդում ձախողվել է Հիտլերի վրձնին պատկանող նկարների վաճառքը

Նախօրեին Նյուրնբերգում աճուրդի էին հանվել Ադոլֆ Հիտլերի վրձնին վերագրվող հինգ կտավներ, գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում է պարբերականը, այդ փաստը, ի թիվս այլոց, աճուրդի ժամանակ վրդովմունքի ալիք է բարձրացրել:

Նկարների մեկնարկային արժեքը բավականին բարձր էր՝ տատանվելով 19 000-ից 45 000 եվրոյի շրջանում:

Ընդ որում՝ նշվում է, որ մի շարք պոտենցիալ գնորդներ կասկած են հայտնել, որ այդ կտավների հեղինակն ինքը Հիտլերն է:

Աճուրդը կազմակերպվել էր Weidler տան կողմից, ընդ որում՝ աճուրդի տունն ինքը որեւէ կերպ չէր մեկնաբանել իր անհաջողությունը՝ նշելով միայն, որ ավելի ուշ կտավները դեռեւս կարող են գտնել իրենց տերերին:

Ավելի վաղ Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մելին քննադատել էր աճուրդի անցկացումը քաղաքում՝ անվանելով դա «վատ ճաշակի ցուցադրում»:

Մասնավորապես, աճուրդում նացիստական թեմատիկայով իրերից են լեռնային տեսարանն ու սվաստիկայով բազկաթոռը, որը, ենթադրաբար, պատկանում էր Հիտլերին:

Հայտնի է, որ հայրենի Ավստրիայում ապրելու տարիներին Հիտլերը փորձում էր իրեն կերպարվեստի ոլորտում:

Փաստը, որ որոշ կոլեկցիոներներ ցանկանում են գնել երկրի նացիստական անցյալին վերաբերող իրեր, բուռն բացասական արձագանք է առաջացրել:

Համաձայն Մյունխենում Արվեստի պատմության կենտրոնական ինստիտուտի փորձագետ Ստեֆան Քլինգենի գնահատականի՝ Հիտլերը կերպարվեստում «սիրողական մակարդակում չափավոր հավակնոտ էր», իսկ նրա ստեղծագործություններն ակնառու չեն այդ ժամանակաշրջանի ֆոնին:

Загрузка...
ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ»
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan