Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա վարորդը հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. նրան հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում

Փետրվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանը և Սեյրան Ալեքսանյանը՝ Սայաթ-Նովա պողոտայում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Toyota մակնիշի 17 ՕN 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: ՃՈ ծառայողները հետապնդում են նշված ավտոմեքենան, որը փախուստի դիմելով, Սայաթ-Նովա պողոտայից մտնելով Նալբանդյան փողոց, փորձել է թաքնվել ԱԱԾ-ի բակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  նորահայտ «կասկադյորը» չի կարողացել խույս տալ Ճանապարհային ոստիկանների հետապնդումից ու արդեն տեղում պարզվել է, որ վարորդը՝ 44-ամյա Անդրանիկ Պողոսյանը, Սայաթ-Նովա պողոտայում Toyota-ով հարվածել է BMW մակնիշի В999МP 190 RUS համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ Էդուարդ Շահսուվարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվում են սթափության փորձաքննության, պարզվում է, որ BMW-ի վարորդը եղել է սթափ, իսկ Toyota-ի վարորդ Ա. Պողոսյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:  Է. Շահսուվարյանի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվեց Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում Toyota-ի վարորդը փորձում էր ՃՈ ոստիկաններին համոզել, որ իր խմածությունը չարձանագրվի, ավտոմեքենան էլ չտեղափոխվի «ԳԱԻ պլաշչադկա», ու փորձում էր ինչ որ զանգերի միջոցով իր խնդիրը լուծել, սակայն նրա համար Ճանապարհային ոստիկանները անդրդվելի էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14606.html?lang=hy

Загрузка...
ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ»
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan