Տնտեսագետ-պատգամավորն առաջարկում է համահարթ եկամտահարկին զուգահեռ պահպանել սոցիալական արդարության սկզբունքը

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Այնուհետև 2020թ. հունվարից սկսած ՝մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն:

Տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը:

«Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է: Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ: Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից: Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը: Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը: Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման: Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է: Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,-ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի:

Նա նշեց` հնարավոր է լինի համարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ: Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը: «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը: Ցանկացած փոփոխություն բերում է  բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի: Այդ տարբերակը կորստի է բերում»,-ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու:

Հարկային օրենսգքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել: Առաջակվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով: Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել:

Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում: «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում: Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,-նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան:

Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ: Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել:

Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել: Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ: Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել: «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման Է ներկայացրել այս տարվա հունվարի 23-ից:

Աննա Գրիգորյան

 

Загрузка...
Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ»
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan