Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը

Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը կալանավորվել է:

Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ  ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  և 2-րդ կետերով և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր  քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին և 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունվել վարույթ:

Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թվականից մինչև 2018  թվականը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և  սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը  շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար:

Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի:  3 անձի՝ սուտ մատնութան և 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:    

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Загрузка...
Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին. «Փաստ» «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ Բանակի թեմայով հերթական շահարկումը. «Փաստ» Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (ֆոտո) «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ» Ի՞նչ գույք և ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Ար­մեն Դար­բի­նյա­նը ներ­կա­յաց­րել է կա­ռա­վա­րու­թյան նոր կազ­մը, իսկ Անդ­րեն կմաս­նակ­ցի Եվ­րա­տես­իլին
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը կրկին միասին են Ո՞ւմ կնախընտրեք տանել ձեր մեքենայով. Պատասխանը շատ բան կհուշի ձեր բնավորության մասին Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Նա վերցրեք մաղը և այս կերպ չորացրեց մազերը․ Ահա թե ինչ ստացվեց արդյունքում Տեղափոխվելով նոր տուն՝ նրանք գետնին նկատեցին բռնակ. Ահա թե ինչ հայտնաբերեցին՝ բռնակը քաշելուց հետո Լսելով նրա ձայնը՝ ժյուրիի անդամները միանգամից սեղմեցին կոճակը․ Սակայն շրջվելուց հետո, նրանք էլ ավելի շատ ապշեցին․ ահա թե... Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին Այժմ տոլմա պատրաստելն անհամեմատ հեշտ կդառնա ձեզ համար. Ահա, թե ինչպես Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով Այս հյուրանոցում մեկ օր գիշերելու արժեքը 15․000$ է․ Երբ այն տեսնեք ներսից, կհասկանաք, թե ինչու
website by Sargssyan