«Ես, իմ գործարանը, կուզեմ՝ կշահագործեմ, կուզեմ՝ ոչ». Մեժլումյանը հեգնել է պատգամավորին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ–ում վերջին շրջանում շատ է խոսվում սպասվող տնտեսական զարթոնքի փոխարեն օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի մասին: Անցնող տարվա ամենաշոկային տնտեսական իրադարձություններից մեկը «Թեղուտ» ՓԲԸ–ի փակումն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցումն էր: 

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, դա տեղի է ունեցել սեփականատիրոջ նախաձեռնությամբ, որը բազմիցս խնդրել է դադարեցնել տարբեր մեթոդներով գործարանի դեմ իրականացվող արշավը, սակայն, հանդիպելով իշխանությունների քար անտարբերությանը, բարկացել և փակել է գործարանը: Մեր տեղեկություններով, տնտեսական անկման ֆոնին իշխանությունները «ոտուձեռ ընկած»՝ խնդրում են գործարանի սեփականատիրոջը՝ գործարանի վերաբացման հետ կապված որոշակի քայլեր կատարել, թեկուզ ձևական, զուտ իմիտացիայի համար, սակայն հիմա էլ իրենք են քար անտարբերության հանդիպում:

Նշենք նաև, որ Ալավերդի քաղաքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ անընդհատ խոստումներ էր շռայլում գործարանի վերաբացման ու Ալավերդին իր նախկին արդյունաբերական տեսքին բերելու վերաբերյալ: 

Նեղ շրջապատում, սակայն, գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանը անգամ հեգնել է պատգամավորին. «Ես, իմ գործարանը, կուզեմ՝ կշահագործեմ, կուզեմ՝ ոչ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ
website by Sargssyan