Չարիքի լեզուն. ռացիոնալ քաղաքականության դեֆիցիտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զոնտիկ բռնող, պալտո պահող» թեման, իհարկե, տհաճ է: Շատերը բողոքում են, որ պետք չէ կարևոր թեմաները թողած՝ մանրուքներից խոսել: Պնդողների մեջ են նաև իշխանությունները: Բայց իշխանություններն ինչքան էլ պնդեն, բավական մեծ հաճույքով արձագանքում, հակադարձում են նման թեմաներին: Արդյունքում պարբերաբար հայտնվող նմանատիպ թեմաները դառնում են հանրային քաղաքական քննարկման առարկա: Սա նոր երևույթ չէ: Ավելին՝ նախկին իշխանությունները նմանատիպ քննարկումներ սադրում էին միտումնավոր, իրենց դեմ քննադատական բովանդակությունը ապաքաղաքականացնելու, բացառապես գեղագիտական դաշտ տեղափոխելու համար: Արդյո՞ք նույն ճանապարով են գնում նոր իշխանությունները. դժվար է ասել: Դատելով նմանատիպ թեմաներն ակտիվացնողների շրջանակից՝ դժվար թե: Բայց առնվազն դեմ չեն, որ իրենց քննադատեն նման հարցերով, նման ոճով: Իհարկե, որպեսզի չմատնեն, որ իրենց ձեռնտու է նման ոճը, պարբերաբար հայտարարում են, թե լուրջ կառուցողական քննադատություն չկա: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ լուրջ կառուցողական քննադատություն քիչ քանակությամբ, բայց կա, ուղղակի լսող, արձագանքող ու պատասխանող չկա, ու սա ցանկության հարց չէ բնավ, այլ կոմպետենտության:

Բայց, մեծ հաշվով, իշխանությունն ու իշխանությանը «զոնտիկ բռնող, պալտո պահող» թեմաներով քննադատողները հետաքրքիր են երկրորդ հերթին: Առաջին հերթին մտահոգիչ է այլ բան: Մեր ակտիվ հասարակական շրջանակները, դիսկուրս կամ  հանրային կարծիք ձևավորողները, որոշ բացառություններով, հիմնականում նախընտրւմ են հենց այդ ոճը, որովհետև հեշտ է ու լսարան ունեցող: Ավելին՝ այդ ոճը Հայաստանում արդյունավետ է, այդ ոճով աշխատելով՝ մարդիկ իշխանության են եկել, ու արդյունքում այդ ոճը դարձել է էտալոն, հաջողված տարբերակ: Շատ դժվար է դրա հաջողումից հետո լայն մասսաներին ու նրանց ուղղորդելու հավակնող նեղ խմբերին բացատրել, որ պետք է հրաժարվել այդ ոճից, երբ բոլորի աչքի առաջ կա հաջողված օրինակ: Մի կողմից այդ տարբերակով գնալը հեշտ է, ռեսուրսներ, հատկապես գիտելիք չի պահանջում, մեկ այլ կողմից կա պատմական հաջողակ փորձ, որ այդ ոճով գնալու դեպքում կարելի է և գալ իշխանության: 

Ամեն ինչ կարծես թե արդար է զուտ մարդկային տեսանկյունից՝ «փոս փորողն ընկել է իր փոսը», կամ՝ « հնձում են այն, ինչ ցանել են», բումերանգի էֆեկտ և այլն: Բայց գործ ունենք ոչ թե երկու մարդկանց անձնական փոխհարաբերության կամ կյանքի բազմաշերտությունն ու ճակատագրի հեգնանքը բացատրող գեղարվեստական գրականության, այլ երկրի ու քաղաքականության հետ, որն այս ոճի պատճառով հայտնվել է փակ ցիկլում: Քաղաքական մրցակիցները դիտվում են որպես թշնամի, որոնց պետք է վերացնել, իսկ թշնամուն վերացնելու լեզու ընտրվում է ծաղրը, հեգնանքը, էժանագին բողոքը, ծայրահեղ դեմոնիզացիան: Ընդդիմությունն ի պաշտոնե ունի առավելություն այս խաղում, որովհետև իրեն կարող է թույլ տալ ավելի շատ բան, քան իշխանությունը, որն ի պաշտոնե համ դիստանցված է, համ էլ ունի խոսքի սահմանափակումներ: Պահի իշխանություններին ինչ– որ պահից կարող է թվալ, թե այս ապաքաղաքական ոճը իրենց ձեռնտու է, ավելին՝ կարող են սկսել նման ոճային դրսևորումներ սադրել միտումնավոր: Իրականում, սակայն, ապաքաղաքական այս տրամաբանության մեջ դելեգիտիմացվում է հնարավոր ամեն ինչ, վերջարդյունքում՝ նաև քաղաքական համակարգն ընդհանրապես: 

Մտայնությունը, թե անլուրջ թեմաներով քննադատությունն անվնաս է, կործանեց նախորդ իշխանությանը: Անլուրջ թեմաներով իռացիոնալ քննադատությունը ամբողջովին ապալեգիտիմացրեց, նույնիսկ ապամարդկայնացրեց նախորդ համակարգը՝ այն նույնացնելով չարիքի հետ: Քաղաքական ռացիոնալ քննադատության դեպքում ցանկացած իշխանություն ամենավատ սցենարի դեպքում կարող է ճանաչվել պարզապես անարդյունավետ ու գնալ իմպիչմենթի: Նույն վտանգը կա նաև այսօր, եթե իշխանությունները չդադարեն հաճույքով մնալ այդ լեզվի ու տրամաբանության շրջանակներում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Загрузка...
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ
website by Sargssyan