ՀՀԿ–ի փակվող դռներն ու Սերժի «վկաները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է ՀՀԿ–ին անդամակցությունը ժամանակավոր կասեցնելու մասին, քանի որ մտադիր է զբաղվել մասնագիտական և հասարակական գործունեությամբ: Կուսակցությանը անդամակցությունը չի դադարեցրել, բայց այլ գործունեության է անցել նաև Արմեն Աշոտյանը: Դավիթ Հարությունյանն էլ իրավաբանական խորհրդատվական ընկերություն է հիմնել: Վերջին շրջանում շատ են տեղեկություններն այն մասին, թե ինչով են զբաղվելու հանրապետականները: Նրանցից ոմանք դադարում են պաշտոնապես անդամակցել կուսակցությանը, ոմանք չեն դադարում, բայց անցնում են այլ գործունեության: 

Մեծ հաշվով, անդամակցել–չանդամակցելու հարցը էական չէ: Էական է այն, որ ՀՀԿ–ն փաստացի այլևս չի գործում: Խորհրդարանական ընտրություններում ձախողումը փաստացի դառնում է ՀՀԿ–ի՝ որպես կուսակցության և կազմակերպված ուժի վերջին ճակատամարտը: Սա, իհարկե, չի նշանակում, թե չեն գործում հանրապետականները՝ նախկին ու ներկա: Հատկանշական է, սակայն, թե ինչպես են նրանք գործում: Իսկ գործում են անհատապես, մասնագիտական, հասարակական մեկնակետերից, բնականաբար դիրքավորվելով որպես ընդդիմադիր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմախոս: 

ՀՀԿ–ից փաստացի բան չմնաց: Մնաց ցուցանակն ու գեղեցիկ շենքը Մելիք– Ադամյան փողոցի վրա: Իշխանություն չկա, չկա նաև ՀՀԿ: Տասնամյակից ավելի իշխանություն եղած կուսակցությունը իշխանափոխությունից հետո տրոհվեց, բաժանվեց մասերի: Իհարկե, տրոհվող մասնիկներն առանձին–առանձին բավական ակտիվ ու մեծամասամբ շարունակում են դիրքավորվել ներկայիս իշխանության դեմ: Բայց միայն այս դիրքավորումն է, որ նրանց մոտ ընդհանուր է: Նախկինում ևս նրանք ունեին բազմաթիվ հակասություններ ու տարբերություններ, պարզապես Սերժ Սարգսյանի կառավարման շուրջ կոնսոլիդացիան նրանց պահում էր իրար կողք: Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը չկա, հետևաբար չկա միասին լինելու առանցք: Մեծ հաշվով, այդպես էլ պետք է լիներ՝ բացառապես իշխանության շուրջ կոնսոլիդացված քաղաքական ուժը իշխանության բացակայության դեպքում փլվում է: Այդպես լինելու է ցանկացած քաղաքական ուժի հետ:

Իմիջիայլոց. ՀՀԿ–ին ՀՀՇ–ի հետ համեմատելը սխալ է: ՀՀՇ–ի իշխանազրկումից հետո պատկառելի քանակի կուսակցականներ մնացին հավատարիմ ՀՀՇ–ին ու նրա առաջնորդին: Շատերը շարունակում են այդպիսին լինել մինչ օրս: Նրանց հաճախ ընդունված է ասել Լևոնի «վկաներ»: Սերժ Սարգսյանը «վկաներ» չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)
website by Sargssyan