«Գնային փոփոխությունները տեղի են ունեցել ողջամտության սահմաններում». պատասխանում են «Արաբկիր» բժշկական կենտրոնից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի պատասխան «Փաստ» օրաթերթում տպագրված՝ «Ինչո՞ւ են «Արաբկիրում» բարձրացրել գները» հոդվածի, պարզաբանում է ներկայացրել «Արաբկիր» բժշկական համալիրի հանրային կապերի պատասխանատուն.

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ հոդվածում նշված «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են» արտահայտության հետ կապված բժշկական համալիրի տնօրինությունը իրականացրել է համապատասխան ուսումնասիրություններ , սակայն նման արտահայտություն արած անձ չի հայտնաբերել: Միևնույն ժամանակ համալիրի տնօրինությունը գտնում է, որ նման ոճով պատասխանելը պացիենտին կամ նրա հարազատին անընդունելի է, և եթե որևիցե մեկը աշխատակիցներից իրեն թույլ է տվել նման արտահայտություն, ապա տնօրինությունը ներողություն է խնդրում դրա համար:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, այո՛, մեզ մոտ փոփոխություններ տեղի են ունեցել ողջամտության սահմաններում, այլ ոչ կրկնակի:

«Արաբկիր» բժշկական համալիրում երեխաների բժշկական ծառայությունների շուրջ 90 տոկոսն իրականացվում է բացառապես անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ինչպես «Արաբկիր» բժշկական համալիրում, այնպես էլ Հայաստանի այլ խոշոր բժշկական հաստատություններում, որոնք կատարում են մեծածավալ բժշկական ծառայություններ պետական պատվերի շրջանակներում, վերջին ժամանակներում տեղի է ունենում մասնագետների տեղաշարժ: Հմուտ և փորձառու մասնագետները, միավորվելով, ստեղծում են փոքր մասնագիտացված բժշկական կազմակերպություններ, որտեղ և մատուցում են իրենց ծառայությունները բացառապես վճարովի հիմունքներով՝ մի քանի անգամ ավելի բարձ գներով, քան մեր համալիրում վերջին փոփոխված գներն են: 

Գնահատելով այս երևույթը և հաշվի առնելով բնական մրցակցությունը՝ «Արաբկիր» բժշկական համալիրն իրականացնում է հստակ ներքին քաղաքականություն, որն ուղղված է կանխելու լավագույն մասնագետների արտահոսքը, որոնց շնորհիվ կարողանում է մասնակցել առողջապահության համակարգի հիմնական նպատակին, այն է՝ մեր երկրում երեխաների առողջության պահպանմանը, հաշմանդամության և մահացության նվազեցմանը: 

Առիթից օգտվելով՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արաբկիր» բժշկական համալիրում բոլոր տեսակի վճարումները մուտքագրվում են դրամարկղ և գնային փոփոխությունների շնորհիվ աճած գումարի շուրջ 70 տոկոսն ուղղվում է բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, իսկ մնացած մասը՝ բժշկական համալիրում մատուցվող բժշկական ծառայությունների բարելավմանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Ընդ­դի­մու­թյան ար­ժև­ո­րո՞ւմ, թե՞ իրա­վի­ճա­կա­յին լու­ծում. «Փաստ» Ստեփանակերտում բացվել է Վիտալի Բալասանյանի գրասենյակ Երբ կա­րև­ո­րը «մի­ա­վոր­ներ» հա­վա­քելն է. «Փաստ» Այսօր Կրկեսի միջազգային օրն է «Կո­պիտ դար է, կո­պիտ բար­քեր». հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տի­կան ավարտ­վեց. «Փաստ» «Կա նախ­կի­նից եկած մշա­կույթ, որը խան­գա­րում է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման լի­ար­ժեք կա­յաց­մանը». «Փաստ» «Մի մար­դու ճա­կա­տա­գի­րը փրկելն ավե­լի կա­րև­որ է, քան մա­սսա­նե­րին զվար­ճան­քի տա­նե­լը». «Փաստ» Քաղ­տեխ­նո­լոգ. «Տա­րա­կար­ծու­թյուն­ներն ավե­լի կսրվեն, ջրի երես դուրս կգան և էլ ավե­լի ճեղ­քեր կստեղծ­վեն». «Փաստ» Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նը չի ցան­կա­նում որևէ մեկ­նա­բա­նու­թյուն տալ. «Փաստ» Աջափնյակում երիտասարդն ի նշան բողոքի բարձրացել է էլեկտրասյան վրա՝ կտրելու բարձրավոլտ լարերը Ստեր կապված իմ անձի հետ.Դավիթ Սանասարյան Հայտնի է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի լիգա. օրվա լավագուն դրավագը (տեսանյութ) Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով Փաշինյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Նուրսուլթանում Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքներ Արմեն Սարգսյանը հանձնարարել է ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել «Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում». Գագիկ Սուրենյան Արցախում 10-ամյա տղա է սպանվել. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը
Հորոսկոպի 3 նշան ում ապրիլի ավարտին ճակատագրական շրջադարձ է սպասվում Ջրհոսները կարող են լուրջ տարաձայնություններ ունենալ․ ապրիլի 20-ի աստղագուշակը Համեղ նախաճաշ, որը կմաքրի ձեր օրգանիզմը տոքսիներից և կօգնի ամսեկան ազատվել 5 կգ ավելորդ քաշից Շատ կանայք լվանում են մազերն ավելի հաճախակի, քան պետք է․ ահա, թե ինչ են ասում մասնագետները յուղոտ մազեր ունեցող մարդկանց... Գազարի զարմանալի օգտակար հատկությունների մասին. Ո՞ր դեպքում է հակացուցված հում գազար ուտել Ճապոնացիները հնարել են բիսկվիթի հրաշալի բաղադրատմոս, որը զարմացրել է ողջ աշխարհին․ Այն պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ... Այն ինչ կատարվեց տեսանյութի 38-րդ վայրկյանում, ուղղակի անհավանական է և չունի բացատրություն Ոչ սովորական, բայց արդյունավետ միջոց՝ ընդդեմ փոշու․ Փոշին չի լինի՝ 2 անգամ ավելի երկար ժամանակ Այս բաղադրատոմսով հացը ստացվում է շատ փափուկ, բուրավետ և համեղ․ Պատրաստեք այն շատ արագ և հեշտ Մի շտապեք դեն նետել չկտրող մկրատը, քանի որ կա նրան սրելու հեշտ միջոց
website by Sargssyan