Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»


Կառավարության ծրագրի՝ էներգետիկային վերաբերող հատվածն ամբողջովին նախորդ իշխանությունների ծրագրից է արտագրված. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության ներկայացրած ծրագրում էներգետիկ բնագավառին վերաբերող հատվածը, որը ընդամենը մեկ էջից մի փոքր ավելի տեղ է զբաղեցրել, էներգետիկ– փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով, բավականին հակիրճ է: Բացի այդ, ամբողջովին «քոփի–փեստ» է արված նախորդ կառավարության ծրագրից: Ու թեև փորձագետը դրական է տրամադրված նոր իշխանությունների հանդեպ և չի ցանկանում առանձնապես սուր քննադատական մտքեր հնչեցնել նրանց հասցեին, սակայն նշեց, որ ծրագիրն այնքան լի է սխալներով, որ դրանց մասին չխոսել պարզապես հնարավոր չէ: 

«Այն ամբողջովին արտագրված է նախորդ իշխանությունների էներգետիկ ծրագրից: Ես որևէ նոր միտք կամ անգամ նոր շունչ չեմ տեսնում, թեև դրա հնարավորությունը կար:

Ավելին, կան մտքեր, որոնք պարզապես սխալ են ձևակերպված: Մասնավորապես, ծրագրում ներառված այն միտքը, թե ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ: Սա բացարձակապես սխալ պատկերացում է, քանի որ մենք իրականում արտահանման ներուժ չունենք: Իսկ այն, ինչ այսօր արտահանում ենք, մեր ներքին գների բարձրացման հաշվին ենք արտահանում: Իսկ հետագայում այդ ծավալների ավելացումը ենթադրում է ազգաբնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գնի բարձրացում»,– ասաց Է. Սահակյանը: 

Այս միտքը և մոտեցումը հարկավոր է և՛ վերանայել, և՛ շտկել, իսկ նոր էներգետիկ շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու միտքը պետք է ընդհանրապես աղբամանը նետել: 

«Եթե քարտեզով նայենք, մեր երկիրը չորս հարևան ունի, որից երկուսը ոխերիմ թշնամիներ են: Մնում են Իրանը, որն ատոմակայան կառուցելուց հետո էլեկտրաէներգիայի պահանջ չունի, և Վրաստանը, որը մոտ ընկերություն է անում և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ: Եվ այս առումով նա իրականում մեր կարիքն ընդհանրապես չունի և չի էլ ցանկանում Ռուսաստանի հետ որևէ կապ  ունենալ: Եվ այս ֆոնին հասկանալի չի դառնում, թե նոր շուկաներ փնտրել ասելով ի՞նչ նկատի ունեն մեր իշխանությունները: Դա կոչի նման մի բան է, որն ամբողջությամբ անիմաստ նախադասություն կարելի է համարել: Վիճակն ավելի զավեշտալի է դառնում, երբ հարևանների պահանջների հետ որևէ աղերս չունեցող «ներկրման» և «արտահանման», մեծ հաշվով, չեղած գործընթացները կապվում են Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման հետ, որը ոչ միայն հնարավոր չէ հասկանալ, այլև բացատրել, թե ինչ են ուզում սրանով ասել: Այսինքն, անհասկանալի է, թե ինչպե՞ս են ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով նպաստելու Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը»,– ասաց Է. Սահակյանը:

Ինչ վերաբերում է ծրագրում ներառված՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորման, էներգետիկայի բնագավառի զարգացման և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը, ապա, փորձագետի կարծիքով, այն ամենամեծ ցանկության դեպքում անգամ կարող է ընդամենը որպես լոզունգ հնչել և ոչ ավելին:

«Երևակայական ծրագիր է նաև տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագիրն ամբողջությամբ: Եվ եթե ես սխալվում եմ, կարող են ինձ քննադատել, բայց ես կառավարությանն առաջարկում եմ մի պահ պատկերացնել, որ այդ գիծն արդեն պատրաստ է, ռեժիմների քարտեզ կազմեն և փորձեն հասկանալ, թե ո՞վ ումի՞ց ի՞նչքան էլեկտրաէներգիա կցանկանա գնել կամ վաճառել: Այսինքն, ո՞ր երկիրը ո՞ր երկրին և ի՞նչ պայմաններով էլեկտրաէներգիա կտրամադրի: Ինչ վերաբերում է Ռուսաստան մատակարարելուն, ապա էլեկտրաէներգիա հաղորդելուց կորուստներ են լինում: Եվ պատկերացրեք, թե դրանք ինչքան կլինեն մինչև այն Հայաստանից Ռուսաստան հասնի: Այսինքն, հասկանալի չէ նաև, թե Հայաստանն այսպիսի ծրագրից ընդհանրապես ինչ շահ կարող է ունենալ կամ ունի, որ ամեն անգամ այն մտցվում է կառավարությունների ծրագրերի մեջ: Դրա փոխարեն լավ կլիներ, որ այս ծրագրում ներառվեին էներգահամակարգի աշխատանքի կանխատեսվող ռեժիմները «Ռենկո» ֆիրմայի կողմից 2020 թվականին 250 մեգավատանոց բլոկի կառուցումից հետո, քանի որ եթե այդ բլոկը սկսի աշխատել, ապա մասամբ դուրս կմղի ատոմակայանի և Հրազդանի 5–րդ բլոկի կողմից արտադրվող ծավալների պահանջարկը: Եվ ամենակարևորը, ծրագրում պետք է մի կետ լիներ այն մասին, որ հարկավոր է 2013 թվականի նոյեմբերի 28–ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի վերախմբագրմանն ուղղված քայլեր ձեռնարկել, քանի որ, փաստորեն, այդ համաձայնագրերով լիովին սահմանափակվել է Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույնությունը»,– ասաց Է. Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան