Հայաստանը և իր «12 առաքյալները»

Այսօր կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվեց ԱԺ. դե իսկ մինչ այդ հաստատվեց կառավարության կառուցվածքը` 12 նախարարություններով: Կարող ենք վստահաբար ֆիքսել, որ ծրագիրը 99 %  ընդունված է, առավել ևս որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզակի հաստատակամություն ունի որևէ առաջարկ չընդունելու` թե ծրագրի, թե կառուցվածքի դեպքում: Համարեք` ամեն ինչ իդեալական է: Համարեք, որ ծրագրում չկա թիվ, բայց համաձայնեք՝ էականը ոգին է: Իսկ ոգին ինքն իրեն գերազանցելու իր գլխից բարձր է ցատկել: Համարեք նույնիսկ, որ իր նախընտրած կառուցվածքով կառավարությունն ի վիճակի է իր «ոգեղեն» ծրագիրը 5 տարում իրականացնել: Մեկ է` չկա թիվ ու չկան ժամկետներ, որ 2020-ին կամ 2021-ին որևէ տկարամիտ կամ քաղաքական տհաս օրինակ բերի ու հարցնի` ինչու՞ չեք կատարել:

Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանում ավարտվում է ճահճացման դարաշրջանն ու հեղափոխական զարգացումները կասեցնել գործնականում հնարավոր չէ: Հենց այստեղ առաջանում են մի շարք հարցեր՝ իսկ կրճատումնե՞րը: Դա օբյեկտիվ ռեալություն է: Ի վերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ տասնամյակներով պետական կառավարման համակարգն ուռճացվել է ու դարձել պետական գանձարանի տզրուկ: Ոչինչ, որ հազարավոր պատահականների հետ աշխատանքից կազատվեն հարյուրավոր անհրաժեշտները` տաշած քարը գետնին չի մնա: Բոլորս գիտենք, որ Հայաստանն ուղեղների դոնոր է այն երկրների համար, որտեղ գնահատվում են միտքն ու փորձը, որտեղ ինքնարտահայտման պայմաններ են ստեղծվում ոչ միայն սեփական քաղաքացիների համար: Մենք կշարունակենք ներգաղթ քարոզել: Հընթացս էլ` կպահանջենք ներդրումներ: Որովհետև թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխություն ենք անում:

Պարբերաբար շեփորահարվում է, որ երկրում ներդրումներ կան ու կլինեն, որովհետև չեն կարող չլինել, քանի որ ՀՀ-ում կոռուպցիան վերացվա՞ծ է: Հայաստանն ինքնիշխան երկի՞ր է` անկախ արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Դասական զրպարտություն է, որ ոչ մի խելքը գլխին բիզնեսմեն չի գա մի երկիր, որտեղ ձախողվել են «Լիդիան Արմենիանը», «Սանիթեքը», «Վեոլիաջուրը», «Թեղուտը»… Զրպարտություն է, որ կառավարությունը չգիտի` ո՞րն է գերակա` բնապահպանությու՞նը, թե՞ արդյունաբերությունը:

Մի՞թե սին ու մտացածին են այն հայտարարությունները, որ մեծ ընկերությունների համար Հայաստանը փոքր շուկա է ու հետաքրքրություն չի ներկայացնում. Հայաստանն իր տրամադրության տակ ունի ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի անծայրածիր շուկաները: Ավելի տհաճ զրպարտություն է, որ անցած ամիսներին արտասահմանյան բազում ընկերություններ մեծ գումարներ են կորցրելու հայտնվել իրավապահների տեսադաշտում, և ոչ ոք նրանց հոդաբաշխ պատասխան չի տալիս` դեռ ինչքա՞ն է անորոշության դժոխքը տևելու ու ինչքա՞ն գումարեն դեռ կորցնելու: Չի կարելի արկածախնդրության գնալ ու սուպերիշխանությունը վստահել անփորձ խորհրդարանին կամ 12 առաքյալներին` նախարարների տեսքով: Չի կարելի ոտքի վրա հեղափոխություն անել` տարիների ընթացքում, մաս-մաս, աննկատ, աստիճանաբար, անցնցում, մտածված, հավասարակշռված, նպատակային ու անշտապ ամեն ինչ կարվի: Հետայսու փոփոխությունները պետք է լինեն միայն ու միայն էվոլյուցիոն և ոչ մի դեպքում ռե-էվոլյուցիոն:

Անդրանիկ Հարությունյան

Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Երեխային չեմ հարվածել, երեխան է դիպել իմ մեքենային եւ ընկել. Դավիթ Սանասարյան ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո) Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Եւս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով Այդ ամենը արվել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակից Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Առաջին անգամ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջ է անցել գյուղատնտեսությունից.Գործադիրը հաստատեց 2019-ի զեկույցը Ողբերգական վթար Դիլիջանի ոլորաններում.31-ամյա կնոջ դին մեքենայից դուրս են գտել (ֆոտո) Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է զգաց­վում ան­վերջ «հե­ղա­փո­խա­կան» գոր­ծըն­թա­ցից, որը սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին իրա­կան օգուտ­ներ չի տա­լիս Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ­նե­րի ուշադ­րու­թյան կենտ­րո­նում. «Փաստ» «Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ի՞նչ կտա հաշ­ման­դա­մու­թյան խմբե­րի անուն­նե­րի փո­փո­խու­թյու­նը. «Փաստ» Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է զգույշ ու հե­տև­ո­ղա­կան լի­նեն. «Փաստ»
website by Sargssyan