Հայաստանն ընդլայնում է պաշտպանական համագործակցությունը Կիպրոսի հետ

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական համագործակցությունն ընդլայնվել է՝ ներառելով նախկին 13-ի փոխարեն 15 ոլորտ:

  ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի ունեցած Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Հայ-կիպրական  երկկողմ պատմական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ պատրասատակամության և ընդհանուր մոտեցումների վրա, որն ունի լուրջ հեռանկարներ:

«Մենք Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ  քննարկել ենք պաշտպանության բնագավառում առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունը: Տեղեկացնեմ ձեզ, որ անմիջապես տեղում մեր 13 համագործակցության միջոցառումները դարձան 15: Ներկայացրել եմ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մանրամասները և գտնում ենք, որ տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում շատ կարևոր է երկուստեք»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպման հետ կապված խնդիրները:

«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկրների մեջ քչերից մեկն է, որը պահպանում է ժամկետային պարտադիր ծառայությունը և, ի ուրախություն մեզ, ունի մեզ հետ փորձի փոխանակման մեծ հնարավորություններ, քանի որ կիսում են պարտադիր ժամկետային ծառայության բոլոր դժվարությունները: Եվ պայմանավորվել ենք, որպես առաջնահերթություն, տեղեկատվություն փոխանակել իրար հետ»,- հավելեց Տոնոյանը:

Նախարարն ասաց, որ Կիպրոսի հետ համագործակցելու են ռազմաօդային, հակաօդային, մարտական պատրաստվածության, ռազմական արդյունաբերության ոլորտում, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և  վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները»,- եզրափակեց Տոնոյանը:

Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսը հրավերի համար շնորհակալություն հայտնեց Տոնոյանին և նշեց, որ մեծ ուրախությամբ է այցելել Հայաստան:

«Իմ այսօրվա այցելությունը վկայում և ապացուցում է այն, որ մեր երկու երկրները ունեն ներուժ ապագա ծրագրերի զարգացման և պաշտպանական համագործակցության բնագավառներում: Մեր երկու երկրները կիսում են միևնույն հետաքրքրությունները տարածաշրջանային հարցերում: Մենք հակված ենք տարածաշրջանային խաղաղության և միջազգային օրենքների պահպանմանը: Սրանք պատմական արժեքներ են, որոնք միշտ ուղեկցվում են մարդկության հետ: Այսօրվա մեր ստորագրած պաշտպանական համագործակցության ծրագիրը մեզ տանում է մեկ քայլ առաջ համագործակցության մակարդակում, ինչպես նաև միտված է զարգացնելու տարածաշրջանային անվտանգության տարբեր հարցերում մեր համագործակցությունը»,- ասաց Անգելդիսը:

 

 

Загрузка...
Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)
website by Sargssyan